Նոյեմբերի 18-19-ը Բեռլինում անցկացվեց ամենամյա «EXPOLINGUA Berlin» լեզուների միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որտեղ առաջին անգամ Գերմանիայում ՀՀ դեսպանության, Գերմանիայի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոնի և «Մեսրոպ» հայագիտության կենտրոնի նախաձեռնությամբ առանձին տաղավարով մասնակցում էր նաև Հայաստանը` ներկայացնելով հայոց լեզուն, գիրն ու գրականությունը:
Միջոցառման շրջանակներում հայոց լեզվի մասին դասախոսությամբ հանդես եկավ Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը:
«EXPOLINGUA Berlin 2016-ին» մասնակցում էին ընդհանուր առմամբ 150 երկիր և կազմակերպություն` ներկայացնելով մոտ 50 լեզու:
ՀՀ ԱԳՆ