Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-ռուսական միացյալ զորախումբ» ստեղծելու գաղափարը հակապետական է. Նարեկ Սամսոնյան

Նոյեմբեր 21,2016 22:00

Ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու՝ ՌԴ կառավարության առաջարկին եւ հանձնարարել է ստորագրել այն: Ըստ համաձայնագրի՝ Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով ստեղծվում է երկու երկրների միացյալ զորախումբ, որն ի զորու կլինի համարժեք արձագանքել զինված հարձակմանը, ինչպես նաեւ «կողմերի անվտանգության այլ սպառնալիքներին եւ մարտահրավերներին», սակայն այն ուղղված չի լինի որեւէ երրորդ պետության դեմ:

Անդրադառնալով միացյալ զորախումբ ստեղծելու գաղափարին` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն այն` «ամբողջությամբ հակապետական» որակեց. «Մեր՝ առանց այդ էլ խաթարված ինքնիշխանությունը վերջնական վերացնելուն ուղղված քայլ է եւ որեւէ պարագայում չի կարող բխել ՀՀ պետական շահերից»:

Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը

Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը

Նրա գնահատմամբ` «Այդ «համատեղ զորախումբը» ստեղծվում է մեր երկրում «ռուսական շահերին հակասող սպառնալիքները» ժամանակին եւ արդյունավետ կերպով չեզոքացնելու եւ հայկական ԶՈւ-ի նկատմամբ ունեցած վերահսկողությունն ավելացնելու նպատակով: Այստեղ ամենացավալին այն է, որ տվյալ օրինագիծն ԱԺ մտնելու պարագայում արժանանալու է հայ պատգամավորների գրեթե միանձնյա համաձայնությանը, ինչպես եղել է մնացած դեպքերում»:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք նոյեմբերի 22-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930