ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վայր կդնի այդ պաշտոնում իր լիազորությունները դեկտեմբերի 31-ին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ես վայր կդնեմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը դեկտեմբերի 31-ին: Ինձ համար մեծ պատիվ էր ավելի քան 30 տարի ծառայել Պետդեպի համար»,- գրել է նա:
Ուորլիքը պարզաբանել է, որ լիազորությունների ավարտից հետո «որպես գործընկեր կաշխատի Ռուսաստանի խոշորագույն և ամենաառաջատար իրավաբանական ընկերություններից մեկում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
I will be a Partner in Russia's largest and most prestigious law firm. https://t.co/KBS0ZCbUvR
— James Warlick (@AmbJamesWarlick) November 21, 2016