Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թրամփը կարեւոր բան է պատվիրել իր մերձավորներին, որը պետք անի նաեւ հայությունը. (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2016 14:49

«Ամերիկահայությունը պետք է գործ ունենա մի նախագահի հետ, որը ոչ մի առնչություն չի ունեցել որեւէ հայկական խնդրի հետ: Մեր խնդիրների հետ կապված նրա գիտելիքները շատ թույլ են, եթե առհասարակ գոյություն ունեն: Սա բացառիկ երեւույթ է եւ մարտահրավեր՝ ամերիկահայության եւ Հայաստանի համար»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուն, ասաց թուրքագետ, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա համոզմամբ՝ հայությունը պետք է կարողանա սեփական տեսակետները հասանելի դարձնել Թրամփի համար. «Տեղեկություն կա, որ Թրամփն իր մերձավորներին պատվիրել է իր համար պատրաստել կարճ տեղեկանքներ աշխարհի խնդիրների մասին՝ մինչեւ իր երդմնակալությունը: Այս փուլը մենք պետք է օգտագործենք՝ տեղեկանքներ հղելով Արցախի հարցի, Ցեղասպանության մասին»:

Թուրքագետի խոսքով՝ Թրամփի ադմինիստրացիան պետք է որոշակի մոտեցում ունենա Արցախի հարցի կարգավորման շրջանակում. «Այս առումով մեր տեսակետները պետք է հասանելի լինեն նրա ադմինիստրացիայի համար: Սա մարտահրավեր է մեզ համար: Թրամփը բիզնես-կապեր ունի նաեւ Էրդողանի ընտանիքի հետ, ինչը եւս մարտահրավեր է Հայաստանի համար»:

Սաֆրաստյանը չի կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ-ն առաջիկայում ակտիվություն կցուցաբերի, քանի որ Թրամփի ադմինիստրացիան դեռ պետք է ծանոթանա խնդրին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930