Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրիայում ռուս-թուրքական ռազմական բախման վտանգը կնվազի». Ռուբեն Սաֆրաստյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2016 14:33

Թուրքագետ, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելը դրական ազդեցություն կունենա ԱՄՆ-ի մերձավորարեւելյան քաղաքականության վրա, մասնավորապես՝ Սիրիայում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական բախման վտանգը կնվազի: «Ռուս-ամերիկյան վերջին շրջանի հարաբերությունները մտավախություն էին առաջացնում, որ կարող է ռազմական բախում տեղի ունենալ: Քանի որ Թրամփը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ «պրագմատիկ» քաղաքականության կողմնակից է, ռազմական բախումների վտանգը թուլանում է»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն այսուհետեւ կհիմնվի ոչ թե հռետորաբանության վրա, ինչը նկատելի էր Օբամայի օրոք, այլ հաշվի կառնի տարբեր տարածաշրջաններում առկա իրողությունները: Ըստ թուրքագետի, ԱՄՆ-ն ավելի վճռական պայքար կմղի իսլամական ծայրահեղության դեմ:

«ԱՄՆ նախագահ դարձավ մի մարդ, որն անցել է բիզնեսի հագեցած ճանապարհ: Դա նրան պետք է սովորեցներ լինել շատ հաշվենկատ, հաշվի առնել նաեւ թշնամիների շահերը»,-հավելեց բանախոսը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930