Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը Սեյրան Սարոյանին հիշեցնում է, որ վայրի հասարակություն չենք. «Մենք չենք վճարում Աստծուն»

Նոյեմբեր 21,2016 15:42

ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն օրերս իր հայտնի ելույթում ասաց, որ ավելի լավ է Աստված պատժի բանակից գողացողներին, քան՝ դատախազը, բացի այդ, նա ասաց, որ բանակից «գողցողների քթերից է գալիս, տղան դառնում է նարկոման կամ ղումարբազ, կամ կազինոներում էդ փողերը քամուն է տալիս»:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում հարցին՝ համաձայն չե՞ք գեներալի հետ, որ Աստծո պատիժն ավելի լավ է՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Եթե մենք պետականության ներքո չենք ապրում եւ վայրենի ինչ-որ հասարակություն ենք, որը գիտի, թե դատաստանը պետք է տրվի միայն Աստծո կողմից, դրա համար դատարան պետք չի ստեղծել՝ դա ուրիշ հարց է: Բայց մենք, կարծում եմ, 21-րդ դարի հասարակություն ենք, եւ մենք դրա համար վճարում ենք: Մենք վճարում ենք, որ ունենանք պետականություն, վճարում ենք, որ մեր պետականության ներքո գործի դատական համակարգը եւ հանուն հայ ժողովրդի դատարանը որոշումներ կայացնի:

Մենք չենք վճարում Աստծուն, մենք վճարում ենք՝ դատական արդար համակարգ ունենալու համար, հետեւաբար դատական համակարգը նախ պետք է արձագանքի այս ամենին: Երբ մարդը տեսնում է, որ ոչնչից չի կարողանում օգտվել, ճիշտ է, պետք է հավատ ունենա, բայց հավատ ունենալը չի կարող փոխարինել հստակ գործիքի, ինչն է դատական համակարգը»:

Զարուհի Փոստանջյանը չի ընդունում նաեւ Սեյրան Սարոյանի այն մոտեցումը, թե բանակից գողացողների քթերից գալիս է: Նա վստահեցրեց, որ գիտի մեկին, որը բանակը թալանել է, հիմա էլ երկիրն է թալանում, բայց նրա քթերից դեռ չի եկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930