Ջրի սակագինը հնարավոր է բարձրանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վեոլիա գրուպի» կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի գոտու փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին: Որքան կթանկանա ջուրը՝ տիկին Գենդուրին խուսափեց ասել, նշելով, որ դա պետք է որոշի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, բայց ակնարկեց՝ ծիծաղելի չափով:
Մալիկա Գենդուրին անդրադառնալով ջրի կորուստներին, վստահեցրեց, որ հիմնական կորուստները ջրաչափերի պատճառով են. «Դրանք հնագույն ջրաչափեր են: Մենք քննարկում ենք ջրաչափերը բաժանորդների բնակարաններից մեր վերահսկողության տակ վերցնելու հարցը»:
Մանրամասները՝ առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ