«Նոր Հայաստան» միավորման անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատավոր Մնացական Մնացականյանին Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը բացարկ հայտարարեց՝ մեղադրելով նրան կողմնակալ լինելու մեջ:
Հիշեցնենք՝ Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ ուժ կիրառելու մեջ: Նման ցուցմունք տվել է Գեղամ Խաչատրյանը: Խոսքը անցած տարի դեկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում այլընտրանքային տոնածառ տեղադրելու ժամանակ տեղի ունեցածի մասին է:
Գեւորգ Սաֆարյանը միջնորդել էր, որպեսզի դատարանում իբրեւ վկա հարցաքննվեն Սերգեյ Կյուրեղյանը, Վարուժան Ավետիսյանը, Կարո Եղնուկյանը, Հովհաննես Ազարյանը, Գագիկ Եղիազարյանը եւ Սմբատ Բարսեղյանը: Վերջիններս, սակայն, կալանքի տակ են գտնվում մեկ այլ գործով՝ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելու գործով: ՀՔԾ-ն ի պատասխան Սաֆարյանի դիմումի՝ սույն անձանց Գեւորգ Սաֆարյանի գործով դատակոչելուն, պատասխանել է, որ նրանց շփումը լրագրողների կամ այլ անձանց հետ սահմանափակված է, քանի որ կարող են նախաքննական ցուցմունքներ հրապարակել: Չնայած Գեւորգ Սաֆարյանի եւ պաշտպան Տիգրան Հայրապետյանի ՀՔԾ որոշմանը առարկությանն ու պնդմանը, որ սույն անձինք ներկայանան դատարան, դատավոր Մնացական Մնացականյանը որոշեց հետազոտել եւ հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները իբրեւ գործի նյութեր:
Մանրամասները՝ առաջիկայում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ