Հանգստյան երրորդ օրվանից հետո շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մագնուս Կարլսենն ու Սերգեյ Կարյակինը Նյու Յորքում յոթերորդ անգամ նստեցին խաղատախտակի առջեւ՝ սկսելով մրցամարտի երկրորդ հատվածը:
ՖԻԴԵ-ի նորամուծությամբ, մրցամարտի երկրորդ հատվածում՝ 6-րդ տուրից հետո, կողմերը փոխում են խաղաքարերի գույնը: Այնպես որ, հավակնորդը երկրորդ անգամ անընդմեջ խաղն սկսեց սպիտակներով: Այդուհանդերձ, այս անգամ էլ գրոսմայստերները հավասար պայքար ցուցադրեցին՝ 33-րդ քայլում համաձայնելով ոչ-ոքիի: Մրցամարտում հաշիվը 3,5:3,5 է:
Շախմատային վերլուծաբանների բնութագրմամբ, թե գործող չեմպիոնը, թե հավակնորդը մարզավիճակի գագաթում չեն, որի պատճառով պարտիաների ընթացքում սխալներ են թույլ տալիս եւ փոխադարձաբար չեն կարողանում օգտվել դրանցից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ruchess.ru-ի