Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարությունը Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ

Նոյեմբեր 21,2016 12:36

20-ը նոյեմբերի, 2016թ., Նյու Յորք: Երեխաների միջազգային օրը ավելին է, քան պարզապես օր, երբ տոնում ենք երեխաների օրն ամենուրեք աշխարհում: Այն ամենամյա հնարավորություն է կրկին հանձնառություն ստանձնել՝ պաշտպանել յուրաքանչյուր երեխաների իրավունքները:

«Միջազգային, անօտարելի իրավունքներ, որ աշխարհը երդվեց պաշտպանել 1989թ.-ի այս օրը, երբ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդունեց Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան:

Արժանապատվության և անվտանգության, արդար վերաբերմունքի արժանանալու և ճնշումներից զերծ ապրելու, կյանքում հավասար հնարավորություններ ունենալու իրավունքեր:

Հասարակության առողջությունն ու հոգին կախված են նաև այն բանից/նրանից, թե ինչպես են այս իրավունքները ճանաչվում և գործողության մեջ դրվում:

Երեխաներին նվիրված այս օրը, մենք պետք է ընդունենք ցավալի ճշմարտությունը՝ ողջ աշխարհում միլիոնավոր երեխաների իրավունքները ամեն օր ոտնահարվում են:

Դրանք ոտնահարվում են արևելյան Հալեպում և Սիրիայի այլ՝ շրջափակման մեջ հայտնված գոտիներում, որտեղ երեխաները զրկված են սնունդից, ջրից և բուժօգնությունից:

Այդ իրավունքները ոտնահարվում են Եմենում, որտեղ երեխաները մահանում են, որովհետև մենք անզոր ենք հասնել նրանցից հազարավորներին՝ բուժական սնունդ տրամադրելու համար՝ պայքարելով թերսնուցման դեմ, և որտեղ խոլերան սպառնում է տանել ավելի շատ երիտասարդ կյանքեր:

Դրանք ոտնահարվում են հյուսիսարևելյան Նիգերիայում, որտեղ երեխաներին, հատկապես աղջիկներին սպառնում են ծայրահեղականները՝ առևանգելով նրանց մանկությունը:

Դրանք ոտնահարվում են Հարավային Սուդանում, ուր միլիոնավոր երեխաներ սնուցման սարսափելի ճգնաժամի մեջ են, և երկիրը կանգնել է լայնատարած դաժանությունների հեռանկարի առջև:

Դրանք ոտնահարվում են աշխարհի յուրաքանչյուր երկրում, ուր երեխաները բռնության, չարաշահման և շահագործման զոհ են:

Ոտնտահարվում են ամենուր, որտեղ նրանք զրկված են կրթությունից: Ամենուր, որտեղ նրանց հնարավորություն չի տրվում իրենց զարգացման ներուժիրն հասնելու, ռասայի, կրոնի, սեռի, էթնիկական պատկանելության կամ հաշմանդամություն ունենալու պատճառով:

Ինչպե՞ս կարող են այս երեխաները սովորել հարգել ուրիշների իրավունքները, երբ իրենց իսկ իրավունեքները ոտնահարվել են: Ինչպե՞ս կարող են ընկալել աշխարհն և հասկանալ իրենց պատասխանատվությունն աշխարհի նկատմամբ:

Այս երեխաները իրենց հասարակությունների ապագա առաջնորդներն են, իրենց ազգային տնտեսությունների ապագա շարժիչ ուժը, ապագա ծնողներն ու ապագա սերնդի պաշտպանները:

Երբ մենք պաշտպանում ենք նրանց իրավունքները, մենք ոչ միայն զերծ ենք պահում նրանց տառապանքից, ոչ միայն պաշտպանում ենք իրենց կյանքը, այլև՝ պաշտպանում ենք մեր ընդհանուր ապագան»:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930