Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավորություն կստեղծվի բնակիչների համար աշխատանքից հետո վճարել գույքահարկը

Նոյեմբեր 21,2016 12:06

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել 2016 թվականի գույքահարկի վճարման վերջնաժամկետին, որն ավարտվում է դեկտեմբերի 1-ին:

«Հաշվի առնելով, որ 2016 թվականի գույքահարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է, հարկավոր է բանակցել վարչական շենքերում գործող բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ և հնարավորություններ ստեղծել մեր բնակիչների համար աշխատանքից հետո կատարելու իրենց հարկային պարտավորությունները: Մենք պետք է հնարավորինս ապահովենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հաշվի առնելով, որ հատկապես աշխատող քաղաքացիներն, ըստ էության, աշխատանքային օրվա ավարտից հետո միայն կարող են այցելել համապատասխան վայրերն ու կատարել իրենց հարկային պարտավորությունները, քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմի եկամուտների վարչության պետին հանձնարարել է բանակցել վարչական շենքերում առկա բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ ու այսօրվանից մինչև դեկտեմբերի 1-ը, ներառյալ` եկամուտների բաժինների աշխատանքները կազմակերպել մինչև 19:30-ը:

Միաժամանակ պատասխանատուներին հանձնարարվել է նաև խստորեն հետևել բնակիչների սպասարկման որակին՝ կուտակումներ չառաջացնելու առումով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930