Լրահոս
Օրվա լրահոսը

«Դղյակներ կառուցած պաշտոնյաները բանակին պետք է միլիարդներ վճարեն». «Ա1+»

Նոյեմբեր 21,2016 11:56

«Մեզ համար շատ զարմանալի է, որ պետությունը փորձում է նորից սովորական մարդու գրպանը մտնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով 1000 դրամի ֆոնդի մասին:

«Անհասկանալի է, թե այդ 1000 դրամները ի՞նչ պետք է տան բանակին: Եթե պետությունը դրա կարիքն ուներ, պետք է խոստովաներ, որ իր ապաշնորհ քաղաքականության շնորհիվ ժողովրդից է օգնություն խնդրում: Ժողովուրդը վրդովված է, քանի որ նրանք, ովքեր թալանել են երկիրը, պետք է հանգիստ ապրեն, իսկ սովորական քաղաքացիները՝ 60 հազար դրամ աշխատավարձով, ստիպված են վճարել այդ 1000 դրամները: Սա փարիսեցիություն չէ, ի՞նչ է: Դղյակաշինարարությունը այս վերջին 25 տարում որտեղի՞ց արեցին: Անհավասարության, անարդարության արդյունք է, որ ժողովուրդն այսպես արձագանքեց»,-նշեց նա:

Ասուլիսին ներկա՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ վստահություն հայտնեց, որ 1000 դրամների հիմնադրամը կլինի միակ հիմնադրամը մեր երկրում, որից որևէ մեկը չի գողանա:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930