Երեկ՝ նոյեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցեի՝ վանաձորցիներին հայտնի «Ծառի մոտ» հատվածում երիտասարդ տղայի դի կա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 107 շենքի 12 բնակարանի բնակիչ, 21-ամյա Հարություն Աղաջանյանն էր։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Հ. Աղաջանյանը մահացել է սուր կտրող-ծակող գործիքից ստացած մի քանի հարվածներից։
Կարդացեք նաև
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով իրացնելով՝ Բազումի ոստիկանություն են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի Չուխաջյան 16 շենքի բնակիչ, 20-ամյա Մելսիկ Ալեքսանյանին։ Վերջինս քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում