Տևական ժամանակ է՝ Գյումրիում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կգլխավոր ԲՀԿ վարկանիշային ցուցակներից մեկը։
Նշենք, որ մեծ շրջապատ ու հարգանք ունեցող նախկին այս պաշտոնյան, Գյումրու ՏԻՄ ընտրություններում գլխավորելով ԲՀԿ ցուցակը, դարձավ Սամվել Բալասանյանի ամենամեծ մրցակիցը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն, ինչպես և «Հայկական վերածնունդն» ու ԳԱԼԱ-Ն չեն մասնակցում, բոյկոտում են Գյումրու ավագանու նիստերը՝ վիճարկելով Սամվել Բալասանյանի քաղաքապետ դառնալը։
Aravot.am-ը Վարդևան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ԲՀԿ տեղի կառույցում հայտնի՞ է արդեն, թե ովքեր են լինելու ԲՀԿ ցուցակում, և արդյոք ինքը լինելո՞ւ է վարկանիշային ցուցակներից մեկում։ Վարդևան Գրիգորյանն ասաց, որ նման քննարկում դեռ չի եղել, այս հարցը կքննարկեն դեկտեմբերի սկզբին։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ