Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների ուղղությամբ թքած կնոջ բողոքը դատարանը մերժեց

Նոյեմբեր 21,2016 11:25

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր շարունակեց քննել «Հայ կանանց ճակատի» անդամ, քաղաքացիական ակտիվիստ Սուսաննա Սիմոնյանի կողմից ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Վ. Դոլմազյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման բացթողնված ժամկետը վերականգնելու հրաժարման դեմ ներկայացված բողոքը:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը ներկայացրեց նոյեմբերի 6-ի՝ «Էրեբունի հիվանդանոցը հայ կանանց ՊՊԾ ենք սարքելու. Հայ կանանց ճակատը պահանջում է Հովհաննեսի ոտքի լուսանկարը» վերտառությամբ մամուլի հրապարակումը՝ նշելով, որ վերջինիս լուսանկարներից մեկում Սուսաննա Սիմոնյանն աջ ձեռքով պաստառ է պարզել, մինչդեռ դատարանում պնդում էր, որ աջ թեւի շրջանում դեռ ցավեր կան:

Ըստ դատախազի, սա եւս մեկ հիմնավորում է, որ Սուսաննա Սիմոնյանը հնարավորություն ունեցել է բողոքարկելու: Սուսաննա Սիմոնյանի պաշտպան Տաթեւիկ Սիրադեղյանն էլ փաստի դեմ առարկեց. «Սուսաննա Սիմոնյանը չասաց, որ չի կարողանում մինչ օրս այդ թեւը օգտագործել: Նա ասաց, որ դեռ ունի խնդիրներ, ամբողջապես չի ապաքինվել»:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց Սուսաննա Սիմոնյանի բողոքը մերժել՝ այն համարելով անհիմն: Հավելենք, որ Սուսաննա Սիմոնյանը դատական նիստին ներկա չէր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930