Լրահոս
Օրվա լրահոսը

Նվիրյալը՝ մոռացված պարուհու մասին

Նոյեմբեր 21,2016 12:30

Շիրվանի հովտի, Շամախիի գավառի նշանավոր հայ անձնավորությունների, այդ թվում եւ շամախեցի պարուհի Արմեն(ուհի) Օհանյանի (օրիորդական անունը՝ Սոֆյա Էմանուելի Փիրբուդաղյան) մասին գրելիս որոշ աղբյուրներից իմացա, որ նրա հետ նամակագրական կապեր է ունեցել հայ թատրոնի պատմության, նրա մոռացված դեմքերի լուսաբանմամբ զբաղվող, թատերագետ-բանասեր Բախտիար Հովակիմյանը:

Այդ անուն-ազգանունն ինձ ստիպեց հիշողությանս մեջ 70 տարուց քիչ ավելի նահանջ ապրել: Մեր ընտանիքը բնակվում էր Բաքու քաղաքի հայկական մասի Զավոկզալնայա շրջանում: Մեր փողոցին կից 4-րդ Կանտապինսկայա N30 բակում բնակվում էր Բախտիար Հովակիմյանը: Մեր բակերի հեռավորությունը իրարից մոտ 100 մ էր: Մեծ եղբայրս՝ Միշա Բաղդասարյանը, եւ Բախտիար Հովակիմյանը եղել են դասընկերներ…
2014թ. ապրիլ ամսից որոնումներս տվեցին դրական արդյունք, ամեն ինչ հիշում էր, նա հետաքրքրվելով իմ եղբոր մասին, իմացավ, որ Մ. Բաղդասարյանը եղել է Ադրբեջանի էլեկտրատեխնիկական ապրանքների մատակարարող եւ տարիների ընթացքում սերտ կապ է ունեցել ՍՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարի տեղակալ Յակով Նիկիտիչ Զարոբյանի հետ:

Հիշեցինք մեր թաղը, փողոցի հայկական բակերը՝ շամախեցիների, զարգերանցիների, հայաստանցիների, եւ բակերը, որտեղ ապրում էին խառը՝ ղարաբաղցիների հետ: Հիշեցինք հայկական դպրոցը, որն այնուհետեւ դարձել էր ռուսական դպրոց՝ հայ երեխաների համար: Հիշեցինք Բաքվի հայ համայնքը, Լեւոն Երամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը, որը փակվեց 1949թ., ապա տաղանդավոր դերասաններին, այդ թվում եւ երիտասարդ, բազմախոստում Կոլյա Ուղուրյանին, որը զրուցակցիս մոտ ընկերն էր: Պատմեցի արմատներով կարսեցի Կ. Ուղուրյանի կողմից կազմակերպված եւ երկար տարիներ գոյություն ունեցող սիրողական թատերական խմբերի մասին, որ գործում էր հայկական թիվ 177 դպրոցում եւ Արմինիքենդի Շահումյանի անվան ակումբում: Խոսեցի նաեւ այցելությանս նպատակից: 88-ամյա, պատկառելի տարիքով Բախտիար Հովակիմյանը մեծ սիրով ողջունեց իմ ցանկությունը: Զրույցի ժամանակ նա ասաց, որ իր հեռանկարային ծրագրում եղել են բազմապիսի հարցեր, որոնց մի մասը գրել կամ տպագրել է, բայց մի քանի պարտք դեռ խղճի վրա նստած է՝ Բաքվի հայկական թատրոնի պատմությունը, դերասաններ Կոլյա Ուղուրյանի եւ Կարապետ Գալֆայանի, Արմեն Օհանյանի եւ ուրիշ դեմքերի մասին գրելը, թեկուզ եւ մնան անտիպ, ինչպես մի շարք գործեր:

Ահա ուղղակի մեջբերում մեծարգո «եղբորս» զրույցից. «Արմեն Օհանյանի մասին առաջին անգամ գրել եմ մի փոքրիկ հոդված «ՁպՈՑՐՈսՖվՈÿ ֆվՓՌՍսՏտպՊՌÿ»-ի համար: Բայց Օհանյանին սփյուռքահայ համարելով՝ չտպագրեցին: Դա 1965 թվականն էր: Գրեցի հայկական հանրագիտարանի համար եւ տպագրվեց 1986թ, 12-րդ հատորում: Գլուխս այնքան խառն էր, որ նրա «Շամախեցի պարուհին» գրքի ֆրանսերեն հրատարակության առաջաբանի հեղինակ Ա. Ֆրանսին, թե որ չար բախտից՝ Ռ. Ռոլան է տպագրվել: Այս սխալը կրկնվել է նաեւ համառոտ հանրագիտարանում, առանց ինձ տեղյակ պահելու նոր հրատարակության մասին:

Արմեն Օհանյանն իմ ամենօրյա հոգսեր-զբաղմունքների հետ հանգիստ չի տվել, քանի որ գիտենք ողջ է…Մի անգամ Մեխիկոյում ապրող մտավորական Մկրտիչ Հաճյանը Երեւան էր եկել: Նրան խնդրեցի Մեխիկոյում որոնել Արմեն Օհանյանի հետքերը: Գտնվեց: Կարծելով, որ հայերենով կդժվարանա, ռուսերեն էի նամակ գրել: Նա մի քանի նամակ, դերերում լուսանկարներ, իսպաներեն իր գրքերից նմուշներ է ուղարկել, որի մասին շատերն են իմացել եւ ցանկացել օգտագործել դրանք: Բայց նա գրել է իր կյանքի մեքսիկական շրջանում կատարած գրական ու թարգմանչական գործունեության մասին: Այդ տվյալներով կենսագրական-բնութագրություն չի ստեղծվի, մանավանդ՝ լեզվին անծանոթ լինելով»:
Մի փոքր ընդմիջում կատարելով, երբ հայացքս շրջված էր դեպի գրապահարանները, նա ներկայացրեց Օհանյանի գրած իր նամակները եւ լուսանկարները: Այնուհետեւ ցույց տվեց մոտ 50 տարվա վաղեմություն ունեցող իր գրած կենսագրական-բութագիրը Ա. Օհանյանի մասին եւ ափսոսանքով շեշտեց, որ նշանավոր պարուհին իրոք մոռացված դեմքերից մեկն է ու շարունակեց. «Նա իր դերասանական կյանքը սկսել է 1907թ., Բաքվի հայկական թատրոնում: Բայց նրա տաղանդն ավելի բացահայտվելով պարարվեստում, սկզբում դարձել է արեւելյան պարերի կատարող համաշխարհային դեմք, հետագայում դրան ավելացնելով նոր պարաձեւեր, ճանաչվեց որպես համաշխարհային պարարվեստի հռչակավոր դեմքերից մեկը»:

 
ՅՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ»

19.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սվետլանա Մարգարյան says:

    Այդ ո՞վ ասաց, որ Արմեն Օհանյանը մոռացված է։ Երևի չգիտեք, որ 2007 թվականին նրա մասին մանրամասն գիրք է տպվել Երևանում՝ «,Շամախեցի պարուհին,, վերնագրով, իսկ նրա կենսագրությունը Վիկիպեդիայում կա 10 լեզվով։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930