Առաջին անհրաժեշտության մթերքների առաջատար հացը ոչ միայն ունի բարձր սննդային արժեք, այլեւ մի շարք օգտակար հատկություններ: Ցորենի հացը նվազեցնում է շաքարի քանակությունն արյան մեջ եւ այդպիսի ազդեցություն լինում է շնորհիվ հացի մեջ առկա բջջանյութի: Հայտնի է, որ թեփը իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին B1, B6, B12, E, C եւ որը թեփով հացը դարձնում է ավելի օգտակար, քան սեւ հացը:
Այդ օգտակար եւ կարեւորագույն մթերքը նաեւ անհրաժեշտ է պահպանել մի շարք կանոնների համաձայն: Օրինակ, շատերը գիտեն, որ սպիտակ եւ սեւ հացը նույն տեղում չպետք է պահել, քանի որ այդ դեպքում սպիտակ հացը կորցնում է իր համը։
Հացը երկար թարմ կմնա, եթե հացամանի մեջ դրվի խնձոր կամ մի կտոր մաքրած կարտոֆիլ, կամ էլ մի քիչ կերակրի աղ եւ որպեսզի հացը չբորբոսնի, հացամանը պետք է առնվազն շաբաթը մեկ անգամ լվանալ քացախաջրով։
Հացը եւ թխվածքը չի կարելի նույն ամանում պահել։ Թխվածքը խոնավանում է։
Կարդացեք նաև
Եթե սիրում եք տանը պատրաստված խմորեղեն, ապա պետք է իմանալ նաեւ գաղտնիքներ, որոնք կօգնեն ավելի համեղ խմորեղեն պատրաստել, կամ պատրաստման ժամանակ առաջացած խնդիրներից ինչպես ազատվել: Օրինակ, եթե խմորը բարձրացել է, իսկ ջեռոցը դեռ չի հասցրել տաքանալ, խմորը ծածկել լավ թրջած թղթով, խմորը կդադարի բարձրանալ եւ որպեսզի խմորը ձեռքերին չկպչի, նախօրոք պետք է ձեռքերին բուսական յուղ քսել։
Խմորիչով պտրաստված խմորն ավելի փափուկ եւ փխրուն կլինի, եթե թխելուց առաջ ավելացնեք մանր քերիչով անցկացրած եփած եւ սառեցրած կարտոֆիլ (1 կգ ալյուրին` 2-3 կարտոֆիլ)։
Շաքարաբլիթի խմորը չի կարելի երկար հունցել, կդառնա խիտ եւ պինդ։
Փքաբլիթներ կամ թթխմորով այլ թխվածքներ պատրաստելիս խմորի մեջ պետք է ավելացնել մի քիչ օղի, որպեսզի բլիթները շատ յուղ չներծծեն։
Որպեսզի թխվածքի տակը չայրվի, թիթեղի վրա պետք է քիչ աղ լցնել։
Եթե պատրաստի խմորեղենը կպել է թիթեղին, թիթեղը պետք է պահել գոլորշու վրա։
Եթե խմորեղենը դուրս չի գալիս կաղապարից, ապա պետք է փաթաթել խոնավ կտորով եւ թողնել մի քանի րոպե։ Կարելի է նաեւ կաղապարը մի քանի րոպե պահել տաք ջրի մեջ։
Որպեսզի բիսկվիթի կեղեւը ջեռուցում չչորանա, թխելիս ջեռոցում պետք է դնել ջրով աման։
Տորթը հավասար մասերի բաժանելու համար հարկավոր է նշան անել եւ երկու կողմից թելով քաշել։
Թխվածքը վառ դեղին գույն կստանա, եթե ձվի դեղնուցը նախորդ օրը հարեք մի փոքր աղով, գիշերը թողնեք սառնարանի մեջ, հետո օգտագործեք։
Մինչեւ խմորեղենի վրա ձվի դեղնուց քսելը, դեղնուցի մեջ կարելի է մի քանի կաթիլ կիտրոնահյութ կամ արեւածաղկի յուղ ավելացնել։
Չամիչով կարկանդակ թխելիս, որպեսզի չամիչը չնստի կարկանդակի տակը, անհրաժեշտ է չամիչը խմորի մեջ լցնելուց առաջ թաթախել ալյուրի մեջ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
19.11.2016