Լրահոս
Օրվա լրահոսը

Խմեք չիչխանով թեյ եւ ունեցեք առողջ ու խիտ մազեր

Նոյեմբեր 21,2016 11:00

Գարնան եւ աշնան ամիսներին մազաթափության դեպքեր հաճախ են նկատվում: Որպեսզի մազերի կորուստը շատ չլինի եւ ավելի արագ վերականգնվի գլխամաշկը, հարկավոր է լվանալուց հետո գլխի մաշկին քսել 15-30 գրամ մեղր, պահել մեկ ժամ եւ լվանալ: Կարող եք նաեւ չիչխանով թեյ խմել եւ նպաստել մազերի աճին, խտությանը, որը նաեւ մաքրում է գլխամաշկը` ազատելով թեփից: Կեսական բաժակ չիչխանի պտուղներով թեյին ավելացնել 1 թեյի գդալ մեղր, խմել ուտելուց 1 ժամ հետո։

Ճարպոտ մազերը կարելի է լվանալ նախապես թրջած հացից պատրաստված խյուսով: Այն քսել գլխամաշկին ու մազերին, թողնել 5-10 րոպե, ապա լվանալ:

Մազաթափության պարագայում 2 դեսերտի գդալ տաք ձիթապտղի յուղին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր, 1 թեյի գդալ դարչին, խառնել եւ ստացված միատարր խյուսը մատների ծայրերի օգնությամբ տարածել գլխին՝ կես ժամ պահել եւ ապա լվանալ:

Մազերը թավշյա, փափուկ դարձնելու համար կարելի է ուղղակի օգտագործել մեղրի եւ 1 ձվի հարած դեղնուցի խառնուրդ։ Այդ խառնուրդի մեջ լցրեք 2 թեյի գդալ ձիթապտղի կամ արեւածաղկի յուղ։ Դրանով լավ մերսեք գլխամաշկը, վրայից հագեք ցնցուղի համար նախատեսված գլխարկ, 10-15 րոպե հետո լվացեք օճառահեղուկով։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

19.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930