Մալթայի մայրաքաղաք Վալետտայում ընթացող «Մանկական եվրատեսիլ 2016»-ում պրոֆեսիոնալ և պատանի ժյուրիների, փորձագետների քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը վաստակեցին 232 միավոր և զբաղեցրին 2-րդ հորիզոնականը: Նրանք ընդամենը 7 միավորով զիջեցին մրցույթի հաղթող ճանաչված Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին։
Հայաստանի պատվիրակներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը եվրատեսիլյան բեմում ներկայացան «Տարբեր» երգով եւ ելույթ ունեցան 2-րդ համարի ներքո: