Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկ Ցուկերբերգ. Շուտով օգտատերերը կկարողանան տեղեկացնել կեղծ լուրերի մասին

Նոյեմբեր 20,2016 21:49

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է կեղծ նորությունների եւ ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցների մասին: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Նրա խոսքերով, իրենց ընկերությունում լուրջ են վերաբերում այդ խնդրին եւ սոցցանցի առաջ դրված են տեխնիկական եւ փիլիսոփայական խնդիրներ:

«Մենք չենք ուզում դատավորի դերում հանդես գալ, եւ գերադասում ենք հիմնվել մեր հասարակության եւ երրորդ կարծիքի վրա»,-գրել է Մարկ Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում:

Նա նշել է, որ անհրաժեշտ է խուսափել կարծիքների փոխանակումը սահմանափակելուց կամ սխալմամբ արգելափակել ճշմարտացի հաղորդագրությունները: Չնայած, ըստ նրա, սոցցանցերի բովանդակության մեկ տոկոսը կեղծ լուրեր են:

«Մեր առջեւ շատ անելիքներ կան»,-ասել  Մարկ Ցուկերբերգը:

Խոսելով ֆեյքերի դեմ պայքարի միջոցների մասին, սոցցանցի հիմնադիրը հայտնել է, որ շուտով օգտատերերը կկարողանան տեղեկացնել կեղծ լուրերի մասին: Բացի այդ, ընկերությունը ծրագրում է դիմել այնպիսի ընկերությունների եւ մասնագետների օգնությանը, որոնք զբաղվում են փաստերի ստուգմամբ:

Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններում հաղթել է այդ թվում՝ շնորհիվ կեղծ լրատվության Facebook-ում.

Թարգմանեց  Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930