Բուլղարացի դերասան Ստանիսլավ Յանեւսկին, որը խաղացել է լեգենդար Հարի Փոթերի մասին կինոնկարում՝ պատմել է, թե ինչու է ուզում տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է life.ru-ն: Ստանիսլավ Յանեւսկիի խոսքերով, իր համար հարազատ Բուլղարիայի եւ Ռուսաստանի միջեւ ընդհանուր շատ բան կա:
«Ինձ ձեզ մոտ շատ է դուր գալիս. ռուսաց լեզուն եւ բուլղարերենը միմյանց շատ նման են: Մենք նույն հավատքն ունենք, եւ այստեղ մարդիկ լավն են»,-ասել է դերասանը:
Նա դեռ չի որոշել Ռուսաստանի որ քաղաքում է ուզում մնալ, բայց աչքի տակ, ինչպես նշել է դերասանը՝ երկու քաղաք ունի. «Ես առայժմ եղել եմ ռուսական երկու քաղաքներում՝ Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում: Եվ ինձ դժվար է դրանք համեմատել: Դրանք երկուսն էլ ինձ դուր են գալիս, բայց շատ տարբեր են, եւ ինձ դուր են գալիս յուրաքանչյուրը յուրովի: Այդքանով հանդերձ՝ ես չէի ասի, որ կգերադասեմ Ռուսաստանը մեկ այլ երկրի: Դա շատ ուժեղ խոսք է: Բայց ես ուզում եմ այստեղ ապրել»:
Դերասանն իր այդ ցանկության մասին պատմել է Մոսկվայում տեղի ունեցող
«Game & Film Expo 2016» փառատոնի ժամանակ:
Թարգմանեց Լուսինե Բուդաղյանը