Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Թաիլանդում կարատեի բազաներ ունի (ֆոտոշարք)

Նոյեմբեր 20,2016 10:27

Երեւանի «Աշխատանք» մարզադահլիճում երեկ մեկնարկեց կիոկուշին կարատեի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Իրանի, Վրաստանի, Լիբանանի, Ռուսաստանի եւ Արցախի շուրջ 500 մարզիկներ:

Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ ֆեդերացիան առաջնության հայաստանցի հաղթողներին եկող տարի իր միջոցներով եւ հովանավորների աջակցությամբ կմասնակցեն միջազգային մրցաշարերի:

kiokushin

Առաջնությունն անցկացվում է երկու տարիքային խմբերում՝ 8-15 եւ 15-ից բարձր, երկու ձեւում՝ կումիտե եւ կատա: Անդրանիկ Հակոբյանը հիշեցրեց, որ Հայաստանի մարզիկները վերջերս Վրաստանում անցկացված Կովկասի առաջնությունում նվաճել են 6 առաջին, 3 երկրորդ եւ 10 երրորդ տեղ, որոնցից շատերը տպավորիչ հաղթանակներ են տարել ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ: «Ես այս հանգամանքը կարեւորում եմ ավելի շատ այն նկատառումով, որ մեր այս մարզիկները մեր ապագա զինվորներն են ու երկրի ապագան ու Հայոց բանակ գնալու են հաղթողի հոգեբանությամբ:

karate-1

Իսկ մեր ֆեդերացիան, որն ի տարբերություն մեր հյուրերի եւ տարածաշրջանի մյուս երկրների չունի պետական աջակցություն, նրանց, հեծանիվներ, իսկ հավաքականի մյուս անդամներին ու մարզիչներին մարզահագուստի ամբողջական հավաքածուներ նվիրեց: Մեր ֆեդերացիան կարեւորում է ոչ միայն միջազգային ասպարեզներում Հայաստանի դրոշը բարձր պահելը ( ֆեդերացիայի սաները 11 տարվա ընթացքում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային մրցաշարերում նվաճել են 111 ոսկե, 90-ից ավելի արծաթե եւ բրոնզե մեդալ), այլեւ երկրի համար առողջ ու մարտունակ երիտասարդություն դաստիարակելը:

karate

Օրինակ, իմ տեղեկություններով, Ադրբեջանը Թայլանդում մեր մարզաձեւի իր բազաներն ունի: Ճշգրիտ չգիտեմ՝ գնել են, թե այլ հիմունքներով են ձեռք բերել, բայց այնտեղի մարզիչների ղեկավարությամբ մարզվում են միայն ադրբեջանցիները: Դրանք հիմա գուցե մարզական արդյունքներ արձանագրելու համար են, բայց հետագայում կարող են չէ՞ այլ նպատակների ծառայեցնել: Բայց վստահ եմ, որ մեր ուժերով ու հնարավորություններով մեր դիրքերը չենք զիջելու:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930