Լրահոս
Օրվա լրահոսը

Քարաթափման հետևանքով Գորիս-Որոտան ավտոճանապարհը միակողմանի փակ է

Նոյեմբեր 20,2016 10:03

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 249-250-րդ կմ-ում`Գորիս-Որոտան հատվածում, նոյեմբերի 20-ին՝ ժամը 6:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում:

Խոշոր ժայռաբեկորները՝ մոտ 100 խմ ծավալով, երկկողմանի փակել էին ճանապարհը:

Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կատարած աշխատանքների արդյունքում ճանապարհի երթևեկությունը միակողմանի վերականգնվել է:

Այժմ աշխատանքներ են տարվում երկկողմանի երթևեկության ապահովման ուղղությամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930