Լրահոս
Օրվա լրահոսը

Պաուերլիֆտինգը ոչ միայն ուժ է, այլեւ՝ առողջ ապրելակերպ

Նոյեմբեր 19,2016 23:37

Այսօր կայացավ ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Ռազմիկ Այվազյանի անվան գավաթի առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի տարբեր մարզերի ու քաղաքների, Արցախի ուժեղագույն մարզիկները, այդ թվում նաեւ աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ:

Երեք վարժությունների՝ սեղմում պառկած դիրքում, կանգնած դիրքից կքանիստ ձողով եւ ձգում, արդյունքների ամփոփումից հետո ըստ քաշային կարգերի հաղթեցին. 52 կգ՝ Արսեն Ոսկանյան, 56՝ Արմեն Գալստյան, 60՝ Արսեն Մրտեյան, 67՝ Արթուր Նաջարյան, 75՝ Յուրա Մայիլյան, 82՝ Թաթուլ Հարությունյան, 90՝ Արամ մելիքյան, 100՝ Արթուր Սարգսյան, 110՝ Հարություն Ավանեսյան, 125՝ Յուրի Կարաօղլանյան, +125՝ Սերգեյ Մադոյան: Թիմային հաշվարկով 1-ին տեղն զբաղեցրեց Պոլիտեխնիկական համալսարանի թիմը:

powerlifting1

Պարգեւատրման արարողությանը ներկա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը լրատվամիջոցներին ասաց. «Այս կարգի մարզաձեւերը ապահովում են մասսայական սպորտը եւ առողջ ապրելակերպը: Տեսեք, որքան գեղեցիկ եւ ուժեղ տղաներ են: Այս երիտասարդները առողջ ու դիմացկուն լինելով՝ պիտանի են մեր բանակին, ընդհանրապես՝ հասարակությանը: Հաշվի առնելով իրավիճակը մեր սահմաններում՝ պետք է մեր ազգը միշտ ուժեղ լինի:

powerlifting2

Մենք անպայման կօգնենք այս մարզաձեւին, կզարգացնենք այն բոլոր մարզերում, ինչու չէ՝ հնարավոր է նաեւ գյուղական համայնքներում, որտեղ երիտասարդ չկա, որ ուժեղ չլինի: Առավել եւս, որ դրա համար առանձնապես մեծ գումարներ ներդնելու անհրաժեշտություն չկա: Եվ ես ակնկալում եմ նաեւ ձեր՝ լրատվամիջոցների, աջակցությունը մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի քարոզչության հարցում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930