Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական ճանապարհով ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով». Վահե Էնֆիաջյան

Նոյեմբեր 19,2016 20:44

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ելույթը` ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում

Խորհրդարանական դիվանագիտությունը հանդիսանում է օրենսդիր փոխգործակցության լավագույն ձևաչափը: Այստեղ է, որ երկու և ավել երկրների խորհրդարանականները հնարավորություն են ունենում համատեղ աշխատանքային գործունեություն ծավալել:

Մեր բազմաբևեռ աշխարհում միջխորհրդարանական դիվանագիտության առաքելությունը չափազանց կարևոր է: Այն համակարգ է, որտեղ քննարկվում և կորդինացվում են մի քանի պետությունների հասարակական կարծիքներն ու մոտեցումները որոշակի համընդհանուր խնդիրների շուրջ: ԱՊՀ շրջանակներում միջխորհրդարանական դիվանագիտությունը ամենաբարձր մակարդակներով հնարավորություն է ստեղծվում քննարկել համագործակցող պետությունների առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներ: Վստահ կարելի է ասել, որ այսօրինակ համագործակցությունն արդարացված է և ունակ է լուծել այն խնդիրները, որոնք առկա են մեր առջև:

Մենք ապրում ենք փոփոխությունների ժամանակշրջանում, երբ անհրաժեշտ է արդյունավետ համագործակցել և արագ արձագանքել զարգացող իրադարձություններին: Անշուշտ մեր առջև դրված գլխավոր նպատակներից է նաև համագործակցող պետությունների օրենսդիր մարմինների առավել սերտ և կառուցողական համագործակցությունը:

ԱՊՀ միջխորհրդարանական դիվանագիտությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել ոչ միայն օրենսդիր այլև հումանիտար ոլորտի գործընթացներին խոսքը մասնավորապես պատմական՝ 1994 թ. Բիշքեկյան համաձայնագրի ստորագրմանն է առնչվում, որը մեծ ներդրում ունեցավ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման գործընթացում, հիշեցնեմ, որ այն ժամանակ դա միջխորհրդարանական դիվանագիտության բնագավառում նախադեպը չունեցող երևույթ էր: Նմանօրինակ ձևաչափի համագործակցությունն մոբիլիզացնում են վերոնշյալ և օրենսդիր գործունեությանն առնչվող մնացած բոլոր ճյուղերը:

Քաղաքականությունն այն բացառիկ գործոնն է, որը թույլ է տալիս հաղթահարել ցանկացած կոնֆլիկտ՝ բացառելով ուժի կիրառումը: Ահա թե ինչու ենք մենք կարևորում քաղաքական գործընթացները, ինչու ենք շարունակաբար լավացնում հարաբերությունները մեր գործընկերների հետ և փոխշահավետ սկզբունքներով ծառայում ՝ հանուն հասարակության:

Պետք է մշտապես գիտակցել, որ քաղաքական ճանապարհով ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

ԱՊՀ Միջխորհրդարանական համագործակցության ձևաչափն ապացուցել է իր արդյունավետությունը. պլենար նիստերի աշխատանքային օրակարգերն ու դրանից բխող գործընթացները ցույց են տալիս, որ մենք ընթանում ենք ճիշտ ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ փաստ է, որ մենք դեռ շատ անելիք ունենք: Կարևոր եմ համարում ընդգծել, որ ԱՊՀ համագործակցության շրջանակներում Հայ հասարակությունը մշտապես առանձնակի դրական վերաբերմունք է ցուցաբերում ինչպես ԱՊՀ-ի այնպես էլ առանձնահատուկ Ռուսաստանի Դաշնության, որպես ստրատեգիկ գործընկեր և բարեկամ ժողովրդի հանդեպ: Մենք նաև ակտիվ մասնակցություն ենք ունենում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդաժողովի շրջանակներում ընթացող աշխատանքներին: Վերջինս հանդիսանում է տնտեսական համագործակցության բլոկ, որտեղ մեր փոխգործակցությունը նույնպես գնահատում եմ կառուցողական մակարդակի վրա:

Ընդամենը վերջերս՝ հոկտեմբերի 5-7-ը բարձր մակարդակով կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդաժողովի շրջանակներում հերթական հանդիպումը, որին Հայաստանյան պատվիրակությունը ներկայացրեց նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում իրականացված աշխատանքները և հանդես եկավ սեփական առաջարկություններով, ինչպես ավելի բարձրացնել համագործակցության մակարդակը: Վստահ եմ, մենք ընթանում ենք ճիշտ ուղով ու յուրաքանչյուր պետության համապատասխան օղակի աշխատանքների շարունակական համակարգված աշխատանքը ավելի կնպաստի ընդհանուր նպատակների իրագործմանը: Սրանք համապարփակ հարցեր են, որոնք պահանջում են շարունակական աշխատանք և նպատակասլածություն:
Երկրի կառավարման մի քանի օղակներ կան, դրանցից մեկը, եթե չասեմ կարևորագույնը, հենց օրենսդիր համակարգն է, որտեղ մշակվում են օրենսդրական նախաձեռնություններն ու իրավական ակտերը:

Դա չափացանզ պատասխանատու գործ է, քանզի անհրաժեշտ է կատարել համապատասխան հետազոտություններ, հասկանալ հասարակական պահանջն ու ուղղորդվելով փորձագիտական եզրակացություններով, ձեռնամուխ լինել օրենքների մշակմանը:

Իրավական պետությունը, ժողովրդավարական արժեքներն ու քաղաքացիական հասարակության ձևավորումը յուրաքանչյուր պետականության կարևորագույն հիմքերից են, որոնք թույլ են տալիս զարգանալ ճիշտ ու արդյունավետ ուղիներով:

Անհաղթահարելի մարտահրավերներ չեն լինում, դրանք չկան ո՛չ կյանքում, ո՛չ էլ, առավել ևս, քաղաքականությունում: Խոչընդոտները հաղթահարելիս մշտապես կարելի է հղում անել այս կամ այն գործոնին, որը խոչընդոտ է հանդիսանում մեր առջև դրված նպատակների հաղթահարման գործում, բայց կարելի է նաև այդ հղումներն անելու փոխարեն ուղղակի անել քայլեր, գնալ համապատասխան գործողությունների, որոնք թույլ կտան հասնել ցանկալի արդյունքի: Դա ամենևին էլ հեշտ չի լինելու, սակայն վստահ եմ, որ նոր մոտեցումների առջև բաց լինելը, խնդիրներին այլ տեսանկյուններից նայելն ու վճռականությունը միանշանակ կօգնեն հասնել բոլորիս կողմից ցանկալի արդյունքին:

Շնորհակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930