Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Արմեն Պողոսյանը գոռաց լրագրողների վրա (տեսանյութ)

Նոյեմբեր 19,2016 20:23

Այսօր «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն ասուլիսի ընթացքում խոսում էր ապօրինի շինարարությունից եւ համապատասխան լուսանկարներ էր բերել: Գործընկերներիցս մեկը լուսանկարներում պատկերված տարածքի հետ կապված փորձեց ճշգրտում անել Արմեն Պողոսյանից, սակայն վերջինս հարցին պատասխանելու փոխարեն սկսեց լրագրողին մեղադրել ասվածի հանդեպ ուշադիր չլինելու մեջ, ընդ որում՝ բարձր ձայնով:

Լրագրողի նկատառմանն ի պատասխան, թե նա ընդամենը տեղեկություն էր ցանկանում ճշտել, Արմեն Պողոսյանը սկսեց գոռալով խոսել: Միջամտեցին մյուս գործընկերներս՝ ասելով, թե ի՞նչ կարիք կա անհարկի գոռալ եւ վիրավորել, սակայն Արմեն Պողոսյանը շարունակեց նույն ոգով:

Հ.Գ. լրագրողներիս չհարգողների (չհարգելու մեջ մտնում է նաեւ սովորության համաձայն ասուլիսին 15-20 րոպե ուշանալը) մամուլի ասուլիսները բոյկոտել է պետք (պարզապես բոլորով վեր կենալ ու դուրս գալ ասուլիսի սրահից, ոչ թե այդպիսի ցանկություն հայտնի մեկ-երկու լրագրող): Իսկ այս դեպքում հարկ էր հաշվի առնել, որ ասուլիսին հրավիրված էր մեկ այլ բանախոս՝ բնապահպան Կարինե Դանիելյանը (նկատեք տիկին Դանիելյանի դեմքի արտահայտությունը, երբ Արմեն Պողոսյանը համառորեն շարունակում է գոռալ):

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    սա տիպական վարքագիծն է ձախակողմյան բոլոր գործիչների

    պէտք է միայն լսել իրենց, եւ լռել
    լսել, լռել, եւ հնազանդի՛լ

    աշխարհի ամէն կողմ այսպէս են այդ անձիքը…

    միայն իրենք գիտեն,
    միայն իրենք իրաւունք ունեն խօսելու – եւ գոռալու -,
    միայն ու բացառապէս իրե՛նց մօտ է Ճշմարտութիւնը, Արդարութիւնը, Խելացութիւնը… Բարին…

    իրենց համար, ժողովուրդը շա՜տ կարեւոր է,
    Ժողովրդավարութիւնը ալ խիստ էական բան է,
    պայմանաւ որ… միայն իրենք ձայն ունենան, եւ կարծեցեալ «ժողովուրդը» համապատասխանէ միայն իրենց գաղափարներին

    որպէս ցայտուն եւ ընթացիկ օրինակ, նայեցէք թէ ինչ է կատարվում այս պահին ԱՄՆ-ում, որպէս հակազդեցութիւն՝ աջակողմեան ուժերի վերադարձին իշխանության… եւ պատկերացուցէք թէ ինչ էին ասելու, եթէ հանկարծ հակառակը տեղի ունեցած ըլլար
    (իսկ անցած ութը տարիների ընթացքին, ջանացէք գտնել մի հաւասար բաղդատական, ուր Աջը, նոյն ծաւալով եւ տարողուեամբ, նոյնպիսի բաներ ըրած կամ ըսած լինի, ընտրված եւ իշխող ձախակողմեան հոսանքին դէմ… )

  2. Հ.Շ. says:

    Յ.Գ. իսկ Հայաստանում իրոք շատ են այս «մամլո ասուլիսները», եւ դուք լրագրողներդ, շատ էք կարեւորություն տալիս անոնց ամէն մէկին…

    ով որ կա-չկա, որեւէ եւակայական տիտղոսով ոեւէ աննշան անձ, «մամլո ասուլիս» է հայտարարում, եւ արդէն խուռներամ հավաքւում էք, էջերով հաղորդում…

    պատահարից ետք որպէս բողոք «բոյկոտել»ու տեղ, մի քիչ ի սկզբանէ չափեցէք-կտրեցէք, եւ ընտրեցէք թէ ո՞րմէկ ասուլիսը արժանի է ուշադրութեան, կամ ել՝ որքան ուշադրութեան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930