Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու ենք»

Նոյեմբեր 19,2016 19:53

Իր հեղինակած «Ախպարները» վեպում, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը ներկայացրել է մորական տատի եւ պապի կյանք` սկսած Հունաստանից հայրենադարձությունից, ստալինյան Հայաստանում կրած զրկանքներից մինչեւ մեծ գերդաստան: «Փորձել եմ ներկայացնել հայրենադարձների մի ամբողջ սերնդի պատմություն, որոնք հայրենիք վերադարձան իդեալական պատկերացումներով, բայց բախվեցին ստալինյան ռեպրեսիաներին: Բայց, ի պատիվ իրենց մնացին Հայաստանում` կրելով ախպարի ճակատագիրը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց գրքի հեղինակը:

«Նարեկը չի մնացել անձնական հուշերի շրջանակում: Գրքի գլխավոր արժանիքներից են ընդհանրացումները, գրողական գեղարվեստական մոտեցումը: Ստացված կերպարների գունապնակ կա վեպում, փայլուն սյուժե, զսպվածություն»,- սա էլ  «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի գնահատականն է պատմաբան-քաղաքական գործչի առաջին գրական փորձին:

Ի դեպ, վեպը գրելիս, Նարեկ Գալստյանը փորձել է անձամբ վերապրել այդ ժամանակաշրջանը: Ինչպես ինքն էր պատմում` «Ֆաշիստական Գերմանիան նկարագրելիս Վագներ էի լսում, տատիկիս կերպարը նկարագրելիս` «Մայրիկ» ֆիլմի երաժշտությունը»: Ախպարների կյանքին անրադառնալու գաղափարը Նարեկը հղացել է Մեծ մոր  մահվանից հետո:

narek-galstyan

Գիրքը հեշտությամբ է ընթերցվում ու բավական հուզիչ է կարդալ, օրինակ, ինչպես է Հունաստանում հակաֆաշիստական պայքարի առաջամարտիկներից մեկը ոգեւորությամբ տեղափոխվում հայրենիք ու այստեղ`իր պատկերացրած դրախտում, իրեն խաբում են, նվաստացնում, ծեծում… Այդքանից հետո նա կարողանում է շեն տուն եւ մեծ գերդաստան ստեղծել`ապացուցելով, որ ֆաշիստների ձեռամբ զոհված եղբոր խոսքերը մարգարեական, միեւնույն ժամանակ պարզ ճշմարտություն են`«Ապրելու ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930