Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Կիև-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո մաքսային ծառայության աշխատակիցները զննել են Նիդեռլանդների Թագավորության քաղաքացիներ՝ Թեհմինե Ստեփանյանի և Ստեֆանոս Յոհանես Հենրիքսի ուղեբեռը։ Ստեփանյանի դրամապանակում հայտաբերվել է թմրանյութ, որը ավելի ուշ պարզվեց հաշիշ տեսակի թմրանյութ է, ինչպես նաև բազմաթիվ դեղահաբեր։
Ապօրինի թմրամիջոցի ներկրման դեպք է գրանցվել նաև հաջորդ օրը։ Բերման ենթարկված գյումրեցուն բուժզննելիս, ուղիղ աղիքից հատուկ փաթաթված թմրամիջոցներ են հայտնաբերել։
ՀՀ ոստիկանություն