Նոյեմբերի 18-ին և 19-ին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստերում ամփոփվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները:
Հանրապետության մայրաքաղաքում և բոլոր շրջաններում քննարկումներ անցկացրած հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախագծի վերաբերյալ ազգաբնակչության առաջարկություններն ու դիտողությունները:
Մասնագիտական հանձնաժողովն ստացված առաջարկությունների և կարծիքների հիման վրա նախագիծը ենթարկվել է որոշակի լրամշակման: Նիստերի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրության նախաբանի նախագծային տեքստին:
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը կներկայացվի հանրապետության նախագահին:
ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ