Վտանգվում է Հայաստանի բնության դեռևս անաղարտ մնացած մի հատված ևս։ Տավուշի և Լոռումարզերիանտառային և լեռնամարգագետնային153 հեկտար մակերեսով տարածքումցանկանում են պղինձ որոնել։ Բնապահպանության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ«ՊՐԵՄԻՈՒՄ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է Հաղարծին, Սևքար, Ոսկեպար համայնքներին պատկանող «Կառնուտ», «Սառնաղբյուր», «Ոսկեպար», «Թթուջուր», «Սալկուտ-Կախնուտ» երևակումների տեղամասերում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության հայտը։
Եթե պաշարները հաստատվեն ու գործը հասնի մետաղների արդյունահանմանը, ապա անտառներից ու լեռնային մարգագետիններից բացի, աղտոտման լուրջ վտանգի առաջ են կանգնելու նաև Մարց և Խաչաղբյուր գետերի ակունքները, որոնց ջրերն օգտագործվում են խմելու, ոռոգման և կենցաղային նպատակներով։ Ցանկացած գնով շահույթ ստանալու տենդը համակել է բոլորին ու մթագնել մարդկային ողջամտությունը։
Մետաղական հանքավայրերի ուսումնասիրման թույլտվություններ Հայաստանում ստանում են հիմնականում կառավարող վերնախավի հետ կապ ունեցող մարդիկ ու դրա վերաբերյալ մամուլում կան բազմաթիվ հրապարակումներ։ Այս դեպքն էլ նույն շարքից է, քանի որ ընդամենը երեք ամիս առաջ ստեղծված «ՊՐԵՄԻՈՒՄ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի երկու հիմնադիրներից մեկը Մարատ Կառլոսի Դուրյանն է՝ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի քննչական վարչության պետը։
Կարդացեք նաև
Իսկ ՀՀ ընտրողների ռեգիստրից տեղեկանում ենք, որ Մարատ Դուրյանը հաշվառված է նույն հասցեում Նելլի Դուրյանի հետ, ով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետն է։
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը շարունակելու է ներկայացնել, թե ովքեր են Հայաստանում ոսկի, պղինձ, մոլիբդեն, արծաթ, ցինկ և այլ մետաղներ որոնող ընկերությունների հիմնադիրները։
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն