«Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը համոզված է, որ յուրաքանչյուր հայ պետք է մասնակցի բանակային կյանքին՝ անգամ Արգենտինայից հայ զինվորին բացիկ ուղարկելով: «Դեբատ» բանավեճի ակումբում այսօր նա անդրադարձավ բանակի համար 1000-ական դրամ գանձելու ՊՆ օրինագծին. «Կարելի էր սկսել 50 դրամից, չեմ կարծում, որ տարբերություն կա: 1000 դրամը խորհրդանշական է, այն անպայման փոփոխության է ենթարկվելու: Չի բացառվում, որ Հրանտ Բագրատյանի առաջարկով անեն՝ յուրաքանչուրի աշխատավարձից համապատասխան տոկոս պահելով»:
Իսագուլյանը նկատեց, որ պատգամավորների եւ նախարարների մի մասը միլիոնատերեր են, իսկ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր մեկամսյա աշխատավարձն ուղղելու է հիմնադրամներին. «Դա լավ օրինակ կարող է լինել մեր պատգամավորների համար»:
Բանախոսը կարծում է, որ ՊՆ օրինագիծը ճիշտ նախաձեռնություն է, որի թերություններն առաջիկայում ի հայտ կգան: Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Կարեն Կարապետյանը հնարավոր է՝ «հանրապետական դառնա», Գառնիկ Իսագուլյանի խոսքով. «Թող դառնա ու ավելի լավ աշխատի, այդ դեպքում գովելի կլինի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ