«Ինչո՞ւ ազգ-բանակ գաղափարը սկսել 1000 դրամ փող ուզելուց»,-ՊՆ աղմկահարույց օրինագծի շուրջ այսպիսի հարցադրում է անում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Մինչ օրս այդ հարցում բացատրություն չկա իշխանության կողմից, քննարկումներին էլ չեն մասնակցում: Իսկ պատասխան չլինելը հանգեցնում է «դիցաբանության», թե ՝ով փող ուտի՝ շան տղա է, կամ Աստված կպատժի…»,-այսօր »,-«Դեբատ» բանավեճի ակումբում ասաց Արամ Կարապետյանը:
Նա ընդգծեց, որ Կարեն Կարապետյանի նշանակմամբ մեծ հաշվով ոչինչ էլ չի փոխվել. «Նոր հարկատեսակ ենք տեսնում՝ 1000 դրամ: Որքան գիտեմ՝ ապագայում սպասվում է գույքահարկի բարձրացում: Ավելի լավ է էլեկտրաէներգիայի գինը չիջեցնեն, որովհետեւ դրա փոխարեն այլ բան են ուզելու»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ