Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ պարզաբանումը` գնդապետ Գագիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ

Նոյեմբեր 19,2016 15:50

 Հարկադիր կատարման ծառայությունը հիշեցնում է, որ երեկ՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանի նկատմամբ: Վերջինիս լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն: Ծառայողական քննություն նշանակելու հրամանի առիթ է հանդիսացել Գ. Հարությունյանի՝ հինգ աշխատանքային օր աշխատանքի չներկայանալու փաստը:

Ինչ վերաբերում է ծառայողական քննությունով անցնող սուբյեկտի՝ ս/թ նոյեմբերի 18-ի ֆեյսբուքյան գրառմանը, ապա դրա հետ կապված՝ Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը.

Հարկադիր կատարման ծառայությունը հաստատում է, որ ՀՀ Նախագահի մոտ 02.11.2016թ. տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը ներկայացրել է Ծառայության նախաձեռնությամբ մշակված՝ թեստավորման փուլում գտնվող ավտոմատացված ծրագիրը, որը գործում է Telegram «messenger» հեռահաղորդակցման համակարգի հենքի վրա։

Ծառայությունը հայտնում է, որ  ծրագիրը պաշտոնապես դեռևս չի հանձնվել շահագործման:Ավելին, դրանում վերջին շտկումները կատարվել են նախորդ շաբաթվա ընթացքում:

Ինչ վերաբերում է պարտապաններին՝ վերջիններիս գույքի վրա արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ գործիքակազմիև մեխանիզմների ներդրման վերաբերյալ ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների կատարմանը, ապաԾառայության կողմից ՀՀ արդարադատության նախարարին ուղարկվել են պաշտոնական գրություններ այն մասին, որ SMS հաղորդագրությունների միջոցով պարտապաններին արգելանքի մասին ծանուցելու համար էլեկտրոնային ծրագրի մշակման և ներդրման նպատակով ծրագրային փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ է բարելավել Ծառայության էլեկտրոնային համակարգի ապահովման շտեմարանիսերվերի ֆիզիկական հիշողության ծավալը, որի համար անհրաժեշտ է մոտ 20,0 մլն ՀՀ դրամ, և ևս 3,0 մլն ՀՀ դրամ՝ ծրագրավորողի կողմից ինտեգրացված տարբերակով ծրագրային ապահովման մշակման համար: Այդ աշխատանքների համար անհրաժեշտ է մեկ ամիս ժամկետ:

Հիշյալ գրությունների ուղարկմանը նախորդել են մասնագիտական քննարկումներ և բանակցություններ, որոնց արդյունքում ձևավորվել է համապատասխան տեխնիկական առաջադրանքը, և այն հիմնավորվել է պաշտոնական գրություններում:

Ի դեպ, Հարկադիր կատարման ծառայությունը հայտնում է նաև, որ այդ քննարկումներում և բանակցություններում ի պաշտոնե իր ակտիվ մասնակցությունն է ունեցել նաև Գ. Հարությունյանը, որը Ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ հիշյալ թեմայով պարբերաբար անցկացվող քննարկումների ընթացքում մշտապես պաշտպանել է պաշտոնական գրություններում ներկայացված դիրքորոշումը:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930