Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյանը 4 օր է ապօրինի շինարարության ահազանգ է անում՝ արձագանքը զրո է

Նոյեմբեր 19,2016 15:41

«Հանցագործության մասին 4 օր անընդհատ հայտարարություն եմ անում, որ հանրային օգտագործման տարածքում՝ այգում կատարվում է շինարարություն: Արձագանքը զրո է: Ո՞վ պետք է զբաղվի այս խնդրով, երբ գիշերը, Օպերայի տարածքի պուրակում էքսկավատոր է աշխատում, շինարարություն է ծավալվում»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց սպառողների ասոցիացիայի հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը՝ ավելացնելով՝ ի՞նչ են անում Երեւանի ավագանին, ինչո՞վ են զբաղվում:

Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ ասաց, որ այս ամենը պատահականություն չէ՝ օրինաչափություն է այն, ինչ որ քաղաքում տեղի ունեցավ անկախության տարիներին եւ առ այսօր, որ տեղի է ունենում. «Այն ռեֆորմները, որ տեղի ունեցան մեր երկրում, որոնց իմաստն էր անվերահսկելի շուկան ամեն ինչ կկարգավորի, այդ ռեֆորմները մտան նաեւ քաղաքաշինություն: Ի վերջո ստացվում է այնպես, որ Երեւանում քաղաքաշինությունը որոշում են միայն փողատեր մարդիկ»:

Բնապահպանը նշեց, որ այս տարիներին քաղաքին շատ մեծ վնաս է հասցվել, քանի որ իրականացվել է բացարձակ հակաէկոլոգիական, հակասեյսմիկ շինարարություն, որի արդյունքում ունենք պատմամշակութային ժառանգության կորուստ. «Մի ձեռքով ստորագրում են կոնվենցիաներ, որ պետք է ադապտացվեն կլիմայական փոփոխություններին, մյուս կողմից «քարե անապատ» ենք դարձնում ու մեծացնում քաղաքի վտանգներն ու վնասները»:

Ըստ նրա, հիմա էլ Հյուսիսային պողոտայի եւ Աբովյան փողոցի խաչմերուկի շենքերից մեկի տանիքում ապօրինի շինություն են փորձում կառուցել:

Կարինե Դանիելյանի խոսքերով՝ Երեւանը պաշտպանված չէ սելավներից, ինչ եղավ Թիֆլիսում մեզ մոտ էլ կարող է լինել, իսկ ուժեղ անձրեւների դեպքում հնարավոր չէ ստորգետնյա անցում են ջրի տակ, որը «զանգ» է քաղաքի համար, որ վտանգված է:

Մարդու կապը բնության հետ բերելով օրինակ, տիկին Դանիելյանը նշեց, որ կանաչ տարածքների նշանակությունը օդային ավազանի մաքրության համար. «Հարվարդի համալսարանը պարզել է, որ նաեւ մարդու համար շատ մեծ նշանակություն ունի անմիջական բնության հետ շփումը, որը քչացնում է սթրեսը եւ հիվանդացածությունը քաղցկեղով 30-60 ավելի ցածր է այն վայրերում, որտեղ կանաչ տարածքները շատ են»:

Բնապահպանը ավելացրեց, որ կարեւոր էր Մոնումենտից մինչեւ Սարի թաղ ձգվող կանաչ շերտը, որտեղ հիմա, ըստ նրա, բաժանված է օլիգարխներին իրենց  վիլլաները կառուցելու համար. «Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որ համաձայնվել են այդտեղ կառուցել, քանի որ էռոզիայի տեղ է»:

Քաղաքում ամենաբարձր ռադիոակտիվություն, ըստ բնապահպանի, գրանցվում է հենց կենտրոնական հատվածում, որի պատճառներից մեկը խիտ կառուցապատումն է:

«Երկրագնդում աղետները ավելանում են եւ դրա համար բոլոր երկրները փորձում են մի բան անել, իսկ մեր երկիրը հակառակն է անում»,- նշեց Կարինե Դանիելյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930