Լրահոս
Օրվա լրահոսը

Եգիպտոսի խորհրդարանը պատրաստվում է Ցեղասպանությունը դատապարտող բանաձև մտցնել օրակարգ

Նոյեմբեր 19,2016 14:20

Եգիպտոսի խորհրդարանը պատրաստվում է օրակարգ մտցնել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, գրում է «Ասպարեզը»:

Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը հայտնել է, որ այդ մասին հայտարարել է Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Բաքրին եվրոպական պատվիրակության հետ հանդիպմանը:

«Մուստաֆա Բաքրին պատվիրակության անդամներին ներկայացրել է Եգիպտոսի խորհրդարանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում՝ հաստատելով, որ իրենք պատրաստվում են Թուրքիայում իրականացված ջարդերը դատապարտող բանաձևը դնել քվեարկության: Նա հաստատել է, որ դա «ամոթի հետք» է Թուրքիայի համար, և մյուս բոլոր կառավարություններն էլ պետք է դատապարտեն այդ անմարդկային ջարդը»,- ասել է Մազլումյանը:

Բաքրին տեղեկացրել է, խորհրդարանում նախաձեռնված ստորագրահավաքին արդեն միացել է 337 պատգամավոր և վստահություն է հայտնել, որ քվեարկությունը կավարտվի հօգուտ բանաձևի: Եգիպտացի խորհրդարանականը նաև դատապարտել է արաբական երկրների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում՝ ընդգծելով, որ մինչ այժմ միայն Լիբանանն է այն ճանաչել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930