Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոնստանտին Կոսաչով. Կցանկանայինք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդհանուր հայտարարի գային

Նոյեմբեր 19,2016 13:52

Ազգային ժողովում նոյեմբերի 19-ին տեղի է ունենում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի համատեղ նիստը:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ասաց, որ իրավիճակն անհանգստացնում է. «Մենք տագնապով էինք հետեւում այս տարվա ապրիլյան իրադարձություններին: Դուք գիտեք, որ Ռուսաստանը անմիջապես արձագանքել է: Մենք գործի դրեցինք բոլոր հնարավորությունները, որպեսզի նվազեցնենք զգացմունքների լարվածությունը եւ իրավիճակը վերադարձնենք քաղաքական հարթություն; Փառք աստծո, դա հաջողվեց շատ արագ անել, բայց ավաղ, դա որեւէ կերպ առաջ չտարավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը»:

Նա նշեց, որ արտաքին գործերի նախարարի հետ քննարկել են հիմնախնդրի կարգավորումը եւ լսել են, որ հայկական կողմը պատրաստ է առաջ գնալ. «Հայկական կողմի տեսակետից հապաղում է Ադրբեջանը: Հասկանալի է, որ մենք կցանկանայինք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդհանուր հայտարարի գային: Ընդհանուր առմամբ, մեր կարծիքով Ռուսաստանի առաքելությունն է նպաստել այդ բանակցություններին: Եվ ես իսկապես հավատում եմ, որ մեր խորհրդարանական ձեւաչափը եւս պահանջված կլինի: Մենք, իհարկե՛, ունենք ուղիղ կապ Ադրբեջանի գործընկերների հետ: Ես իրենց ամենայն ճշտությամբ կփոխանցեմ այն, ինչ-որ լսել ենք այստեղ: Խորհրդարանական ուղղությունն ընդհանրապես չպետք է խոչընդոտի բանակցային գործընթացին: Ոչ մի հավակնություն չունենք, բացի տեղեկատվությունը տարածելուց՝ խորհրդարանական հնարավորություններով հասնելով նրան, որ գերակշռեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ոչ թե ռազմական գործիքները, այլ քաղաքական: Մենք անպայման կանենք դա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930