«Ադրբեջանն իրապես պատրաստվում է պատերազմի եւ դրա համար ավելի լուրջ պատճառներ ունի: Բոլոր դեպքերում, Ադրբեջանի համար պատերազմ սկսելն այդքան էլ հեշտ չէ, ապրիլին հատուկ ջոկատայինների զգալի թիվ է կորցրել, իսկ առանց դրա հաջողության հույսեր ունենալ չեն կարող»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա՝ ռազմական ճանապարհով Ադրբեջանը չի կարող հաջողության հասնել: Հրանտ Մելիք-Շահնազարյանի բնորոշմամբ՝ Ալիեւը կփորձի հնարավորինս խուսափել «փակ սենյակներից, որտեղ իր վրա ճնշումներ են գործադրում»:
«Ադրբեջանի հասարակությունը հասկացավ, որ իրենց երկիրը ռազմական գերակայություն չունի: Զենքերի մասին լուրերով Ադրբեջանի երիտասարդության մարտական ոգին են փորձում բարձրացնել, որը, սակայն, վնասում է բանակցային գործընթացի վերսկսման հավանականությանը»,-կարծում է քաղաքագետը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ