Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ներկայացրել եմ ազատմանս զեկուցագիրը, քանի որ չեմ կարող ծառայել ստախոսի ենթակայության տակ». Գագիկ Հարությունյան

Նոյեմբեր 19,2016 13:07

Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանը զեկուցագիր է տարածել ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին եւ արդարադատության նախարար Արփինեն Հովհաննիսյանին, որում մասնավորապես պարզաբանում է.

«14.11.2016թ. 09։05 սահմաններում Անձնակազմի կառավարման բաժնի պետ արդարադատության գնդապետ Լ. Սիմոնյանին անձամբ հանձնել եմ զեկուցագիրս աշխատանքից ազատվելու վերաբերյալ, վկայականս և անցագրային քարտս։ Ծառայողական մեքենան, 2 բանալիները և տեխանձնագիրը անձամբ հանձնել եմ Տնտեսական բաժնի պետ արդարադատության մայոր Ա. Սաֆարյանին։

Իմ կողմից կայացված որոշման վրա իր խորը ազդեցությունն է թողել ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Հարությունյանի կողմից հրապարակավ Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատարին ակնհայտ սուտ զեկույցը առ այն, որ պարտապաններին իրազեկման համար մշակված տելեգրամ համակարգի ԴԱՀԿբոտը դեռ գտնվում է թեստային փուլում, այինինչ այն շահագործման է հանձնվել դեռևս 2015 թվականի դեկտեմբերից։

Ակնհայտ սուտ գրություն է ուղարկվել նաև Արդարադատության նախարարին Ձեր կողմից տրված հանձնարարականները չկատարելու սուտ պատճառաբանություններով, մասնավորապես 20,000,000 դրամ և 3,000,000 դրամ անհրաժեշտ լինելու մասին։ Այինչ իմ կողմից բազմիցս զեկուցվել է, որ ՍՄՍ-ով ծանուցումների մեխանիզմ մշակելու և ներդնելու համար անհրաժեշտ է ընդամենը մաքսիմում  10 օր և ոչ մի լումա։

Ա. Հարությունյանի վերաբերմունքը Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, ավելի ճիշտ  այդ վերաբերմունքի իսպառ բացակայությունը դրսևորվել է բազմիցս, օրինակ, երբ խափանվել էր Անձնակազմի կառավարման բաժնի կողմից շահագործվող մոդուլի սերվեր համակարգչի հիշողությունը, զեկուցեցի այդ մասին Ա. Հարությունյանին, իսկ նա որոշոց, որ «առանց դրա էլ կինի»։ Ա. Հարությունյանի կառավարման ողջ ընթացքում որևէ նոր բան տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման տեսանկյունից ծառայությունում չի իրագործվել։ Բազմիցս առաջարկել եմ, որ անհրաժեշտ է իրագործել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն հարցումները էլեկտրոնային եղանակով իրականացնելու մեխանիզմը, որը իր անմիջական ազդեցությունը ունի կատարողական վարույթների ժամկետների պահպանման վրա։

12.11.2016թ.Ա. Հարությունյանի աշխատասենյակում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեցի, որ չի կարելի անընդհատ ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով չիրագործել երկրի Գլխավոր Գերագույն հրամանատարի և Վարչապետի հրամանը։ Չի կարելի Տելեգրամի ԴԱՀԿ բոտը ներկայացնել որպես հանձնարարականների կատարում, չի կարելի ստել, չի կարելի խաբել բոլորին։ Երկուշաբթի 14.11.2016թ. ներկայացրել եմ ազատմանս զեկուցագիրը, քանի որ չեմ կարող ծառայել ստախոսի ենթակայության տակ։

Հարգելի պարոն Նախագահ

Ինքս լինելով Պաշտպանության նախարարության գնդապետի որդի, կրելով գնդապետի ուսադիրներ, առաջնորդվելով սպայի պատվի և արժանապատվության սկզբունքով,  քաջ գիտակցելով հայրենիքիս գլխին կախված վտանգը, խնդրում եմ անհետևանք չթողնել վերոգրյալը, քանի որ հայրենիքիս  Գերագույն Գլխավոր հրամանատարին ակնհայտ սուտ զեկուցողը, իր անմիջական ղեկավարին Արդարադատության նախարարին ակնհայտ սուտ տեղեկություն գրավոր տվողը և Ձեր հրամանը չկատարողը չի կարող ղեկավարել սպայական անձնակազմ, չի կարող հանդիսանալ Հարկադիր կատարման ծառայության ղեկավար և ստել բոլորին։

Արդարադատության գնդապետ                                    Գագիկ Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930