Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. Արդեն կարողանում ենք ՌԴ տարբեր խորհրդական պատվիրակությունների տեսակետում ունենալ միասնական դիրքորոշումներ

Նոյեմբեր 19,2016 12:56

Ազգային ժողովում նոյեմբերի 19-ին տեղի է ունենում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի համատեղ նիստը:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ այս ձեւաչափով առաջին նիստն է. «Նախկինում լավ ձեւավորված ավանդույթ ունենք Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: Այս պարագայում, երբ որ մենք կարողանում ենք Ռուսաստանի մյուս պալատի հետ էլ միասնական ընկալման միջավայրը ձեւավորել տարբեր արտաքին նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ, մենք արդեն կարողանում ենք ընդհանուր Ռուսաստանի Դաշնության տարբեր խորհրդական պատվիրակությունների տեսակետում ունենալ միասնական դիրքորոշումներ, հասկանալ տարբերությունները որտեղից են գալիս, որպեսզի կարողանանք մեր քաղաքական դիրքորոշումը եւ համապատասխան մոտեցումները ցուցաբերել տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում»:

Նա նշեց, որ նիստի ընթացքում անդրադառնալու են ոչ միայն Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին, այլ նաեւ փորձելու են անդրադառնալ Հարավային Կովկասից դուրս անվտանգության խնդիրներին, քանի որ տարբեր վայրերում առկա են նաեւ հայկական համայնքի հետ կապված խնդիրներ եւ վտանգներ, եւ որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը այդ խնդրի վրա սեւեռվի. «Նախնական համաձայնությունը կա մեզ եւ ռուսական կողմին հետաքրքրող խնդիրների վերաբերյալ: Հանձնաժողովները իրենց դիրքորոշումները կասեն քննարկումների ընթացքում, դրանք արդեն արտացոլված կլինեն հայտարարության մեջ»:

Արտակ Զաքարյանը նշեց, որ քննարկման առարկա կլինի նաեւ համատեղ հայ-ռուսական զորամիավորումը: Նկատառմանը, թե հասարակական վստահությունը պակասում է, Զաքարյանը պատասխանեց. «Ոչինչ չի պակասում, ոչ ոք չի չարաշահում այդ վստահությունը: Մենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ պետք է կարողանանք գտնել նաեւ փոփոխվող աշխարհի հետ միասին գտնել դրանց լուծումները: Խորհրդարանական հարթակը այսօր աշխարհում գնալով ավելի ու ավելի կարեւորվում է, եւ խորհրդական հարթակից քաղաքական մոտեցումներ ցուցաբերելը եւ դրանք նաեւ մեկտեղել տարբեր պետությունների տեսակետները միացնելով, բնականաբար, դա արդեն բավականին լուրջ աջակցություն է այս կամ այն գործընթացներին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930