Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայկական կողմը պատրաստ էր տարածքային զիջումների». Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Նոյեմբեր 19,2016 12:44

«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր Aravot.am-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին խնդրեց մեկնաբանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հնչեցրած խոսքերը, թե «մի քանի անգամ Երևանը և Բաքուն մոտ են եղել պայմանագրի ստորագրմանը, որում կարող էին արտացոլվել հիմնական սկզբունքները: Դրանք են՝ հայկական կողմերը, այսինքն` Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցնում են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնց մասին Ադրբեջանն ասում է, որ օկուպացված են»:

Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Ադրբեջանը դեմ է եղել Արցախի անկախության ճանաչմանը, խաղաղապահների տեղակայմանը. «Ի՞նչ են նրանք ուզում՝ ստանալ որոշակի տարածքներ, բայց առանց հստակ երաշխիքների, որ ճանաչելու են Արցախը, իսկ դա հայկական կողմի համար ընդունելի չի եղել: Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ հայկական կողմը մինչեւ ապրիլյան դեպքերը պատրաստ էր տարածքային զիջումների, բայց հասկանում էր, որ տարածքներ հանձնելու եւ Ադրբեջանին բավարարելու մեխանիզմներ գոյություն չունեն իրականում»:

Անդրադառնալով նույն հարցազրույցում խաղաղապահների մասին հնչեցրած մեկնաբանությանը, քաղաքագետը նկատեց, որ նախագահի պատասխանը սպառիչ է եղել: «Իհարկե, խաղաղապահների մասին զրույցներ մշտապես եղել են, բայց հաշվի առնելով, որ բանակցային գործընթաց չկա, այդ մասին խոսելը հիմա անտեղի է»,-կարծիք հայտնեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930