Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհուրդ՝ Ադրբեջանի արտգործնախարարին. «հետդ թխվածքաբլիթ բեր»

Նոյեմբեր 19,2016 12:34

«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր Aravot.am-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին խնդրեց մեկնաբանել Ադրբեջանի արտգործնախարարի՝ Համբուրգում նախատեսվելիք հանդիպման շուրջ արտահայտած կարծիքը: Հիշեցնենք՝ Էլմար Մամեդյարովը դեկտեմբերին Համբուրգում Էդվարդ Նալբանդյանի հետ հնարավոր հանդիպման մասին ասել էր «Կցանկանայինք լիներ դրական ոգի, բայց չի ստացվում»:

«Ի՞նչ դրական ոգի է ակնկալում, երբ ԵԱՀԿ համանախագահների՝ տարածաշրջան այցից հետո սահմանին կրակոցներ են լինում, եւ հայկական կողմը կորուստ է ունենում: Դա արդեն իսկ իրավիճակի փոփոխություն է: Եթե դրական մթնոլորտի մասին են խոսում, գոնե նման միջադեպերը պետք է բացառեն»,-նկատեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է դրական ոգու «չստացվելուն», Հրանտ Մելիք-Շահնազարյանը Մամեդյարովին խորհուրդ է տալիս «հետը թխվածքաբլիթ բերել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930