Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետին աջակցելու հարց չկա. «ՀԺ»

Նոյեմբեր 19,2016 12:13

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հերքել է այն դիտարկումը, թե իրենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը մեծ թափով իջեցնում են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու համար:

Տոկոսադրույքի նվազեցումը կարող է հանգեցնել տնտեսության աշխուժացմանը, եւ Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց 2 շաբաթ անց ԿԲ-ն կտրուկ` 0,5 տոկոսով իջեցրեց վերաֆինանսավորման դրույքը՝ այն սահմանելով 6,75 տոկոս, իսկ օրեր առաջ էլ իջեցրեց եւս 0,25 տոկոս:

Արդյոք ԿԲ-ն իր այդ քայլով քաղաքական աջակցություն չի՞ հայտնում Կ. Կարապետյանին: «Նախորդ վարչապետի օրոք ավելի շատ ենք իջեցրել տոկոսադրույքը: 2014թ. աննախադեպ բարձրացրինք, որովհետեւ ունեցանք բավականին լուրջ շոկ, հետո փորձեցինք իրավիճակը փոխել եւ տեմպով իջեցրինք…»,- պատասխանեց Ջավադյանը՝ հերքելով, թե այդ քայլը վարչապետին աջակցելու նպատակ ուներ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930