Կարելի՞ է ասել, թե «ավելի լավ է Աստված պատժի, քան դատախազը»: Գուցե եւ կարելի է, բայց նա, ով նման բան է ասում, նշանակում է, որ կամ դատախազն իր ընկերն է, կամ դատախազն ով է, որ, կամ էլ Աստծուն չի հավատում, քանի որ նրա պատժից հեչ էլ չի վախենում, եթե հավատար, կիմանար, որ ամենասոսկալին հենց այդ` Աստծու պատիժն է, դատախազինը` մանր խաղիկներ են Աստծու պատժի դիմաց: Թե նշվածներից ո՞ր կոնկրետ դեպքն էՙ գեներալ Սեյրան Սարոյանինը, չգիտեմ, բայց գիտեմ, որ նա երեքշաբթի օրը խորհրդարանում ունեցած իր ելույթում հայտարարել է`«Ավելի լավ է Աստված պատժի, քան դատախազը»…
Իսկ կարելի՞ է` ես բանկ թալանեմ, եւ ինձ դատախազը չպատժի, կամ իմանամ, թե ովքեր են բանկ թալանում եւ կանգնեմ հայտարարեմ, ավելի լավ է նրանց Աստված պատժի, քան դատախազը: Եւ առհասարակ, ամեն անգամ, երբ հանցագործության ականատեսն ենք լինում, հույս բարձրաձայնենք, որ ավելի լավ է Աստված պատժի, եթե հարցնեն` ո՞վ է քեզ նման բան ասել, պատասխանենք` Սարոյանը, եթե գլուխները կախեն եւ լռեն, ճշտենք` Սեյրան Սարոյանը: Ի դեպ, որտեղի՞ց գիտի պարոն Սարոյանը, թե ովքեր են բանակում գողություն անում: Որ գիտի, հաստատ է:
Գիտի եւ անուններ չի տալիս, եթե հարցնենք ինչո՞ւ չես անուններ տալիս, կասի` «սկի դատախազն էդքան ռիսկ չունի, որ անուններ տա, ես որտեղի՞ց տամ»: Այսինքն` դատախազն էլ գիտի այդ անունները, բայց ռիսկ չունի, որ բարձրաձայնի:
Լավ, բա ո՞վ ունի այդ խիստ անհրաժեշտ ռիսկը: Ոչ ո՞ք, գիտե՞ք` կարելի էր եւ կռահել, քանի որ եթե մեզանում լայն ժողովրդականություն են վայելում գեներալ Սարոյանի խորհրդարանական ելույթները, որտեղ նա ասում էՙ «Ես խոմ շառ անող չե՞մ», կնշանակի, որ ոչ մեկս էլ «շառ անող չենք»:
Կարդացեք նաև
Դրա համար էլ «շառի» մեջ ենք:
Հովիկ Աֆյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում