Ազգային ժողովում նոյեմբերի 19-ին տեղի է ունենում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի համատեղ նիստը:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ունենք արտահանման զգալի աճ. «Արտահանման տեսանկյունից մեր գործընկերն է հանդիսանում Եվրասիական տնտեսական միությունում Ռուսաստանի Դաշնությունում: Մենք ունենք աճ նաեւ Եվրամիության հետ, սակայն Եվրասիական տնտեսական միության մեջ աճը շատ ավելին է»:
Վաչե Գաբրիելյանը հավելեց, որ այս պահին ունենք դեղերի միասնական շուկա, ինչը նշանակում է, որ հայ արտադրողը Հայաստանում գրանցված դեղամիջոցը վաճառել ԵԱՏՄ անդամ բոլոր հինգ երկրներում. «Դա, իհարկե՛, չի նշանակում, որ նա նույնությամբ կարող է մասնակցել անմիջապես պետական գնումներին, որովհետեւ պետական գնումների համար կան նաեւ այլ միջոցառումներ: Բայց ազատ վաճառք բոլոր դեղատնային եւ այլ ցանցերում, որոնք չեն պահանջում պետական միջոցների ծախսում, արդեն իսկ դառնում է իրողություն, եւ մեր արտադրողը կարող է առանց որեւէ սահմանափակման, լրացուցիչ փորձարկումների, առանց գրանցման նոր ինստիտուտների արդեն ունենալ: Սա այն առաջին քայլերից մեկն է, որ անում ենք շուկաների, ապրանքների, ծառայությունների միասնականության համար»:
Փոխվարչապետը նշեց, որ Ռուսաստանի շուկան 2015 թվականին փոխվել է՝ գնողունակությունը երկու անգամ ընկել է. «Անցած տարվա սկզբում մենք համապատասխան վերլուծություն ենք արել, թե ինչ կլիներ իրավիճակը, եթե մենք չմիանայինք: Եվ այն սցենարը, որը կար, եւ այն սցենարը, որն առկա էր Մոլդովայում, Վրաստանում, նույն տրամաբանությունը, եթե աշխատեր Հայաստանում, ապա մենք կունենայինք շատ ավելի ցածր արտահանման եւ տնտեսական հարաբերությունների մակարդակ: Այսինքն՝ իրողությունները պետք է հաշվի առնել: Եվրասիական տնտեսական միությունը որպես տնտեսական կառույց մեղմել է այն հարվածները, որոնք մենք ստացել ենք Ռուսաստանի շուկայի փոքրացման հետեւանքով, բայց շուկաների կանոնակարգման, նույն Ռուսաստանի շուկայում գնաճի անկման, տնտեսական աճի անկման դադարի տեսակետից արդեն իրավիճակ է սկսում փոխվել, եւ մենք կարող ենք տեսնել շատ ավելի լավ զարգացումներ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ