Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բոլորը կցանկանան ԱԺ նախագահ լինել, դրա համար պետք է մի փոքր լինել Սահակյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 19,2016 11:32

Հատված ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից.

– Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀԿ-ի անհարթ հարաբերությունների մասին շատ է խոսվում, երեկ էլ ՀՀԿ ԳՄ նիստին ներկա չի եղել։

– Դե, այնպես է, որ եթե նոր երեւույթներ չեն առաջանում, մամուլն սկսում է սրա-նրա մասին բաներ գրել, Հովիկ Աբրահամյանը մեր կուսակցության անդամ է, ու շատ է պատահել, որ ԳՄ նիստերին շատերը չեն գալիս։

– Նեղացած չէ՞ կուսակցությունից։

– Ինչո՞ւ պիտի նեղանա, նեղանալու խնդիր էլ չկա, պարզապես մարդը, երբ պաշտոնը թողնում է, կարծես թե օրը, անելիքը փոփոխված վիճակում է գտնվում, բնականաբար, բոլորը գիտեն, որ կարող են լինել մեծանուն պաշտոնյաներ, կարող է մի օր չունենան այդ մեծանուն դիրքը։

– Բայց նա կարծես թե նորից հավակնում է ԱԺ նախագահ դառնալ ապագայում։

– Ոչ թե մենակ նա (իհարկե, ես չեմ կասկածում, թե նա հիմա ինչ է մտածում), այլ բոլորը կցանկանան ԱԺ նախագահ լինել, դրա համար պետք է մի փոքր լինել Սահակյան։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930