Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի վախերն ու շահավետ տանգոն. «Ժամանակ»

Նոյեմբեր 19,2016 11:24

Հայաստանում ընթացիկ շաբաթը ՆԱՏՕ-ի շաբաթ էր եւ դրա շրջանակում Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի տարբեր պաշտոնյաներ արեցին մի շարք հայտարարություններ, որոնք մի կողմից կարեւոր նշանակություն ունենալով Հայաստանի համար, մյուս կողմից ըստ էության բացահայտեցին բավականին մտահոգիչ մի պատկեր։ Եվ բավականին տարողունակ այդ հայտարարություններն ու պատկերը ըստ էության հնարավոր է ամփոփել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շիի արած հայտարարության մեջ, որի խոսքերով՝ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն հիանալի զույգ են տանգոյի համար։ Եվ սա իհարկե բոլորովին պատկերավոր խոսք չէ, որ հնչում է Հայաստանում անցկացված ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում։

ՆԱՏՕ-ի հայաստանյան շաբաթը, եւ դրան զուգահեռ ծավալված հայ-ռուսական միացյալ զորախմբի ընդլայնման ռուսական բավական խորհրդավոր նախաձեռնությունը տվեցին իսկապես լուրջ մտորումների առիթ՝ կապված այն գործողությունների հետ, որոնք կօգնեն Հայաստանին վերջնարդյունքում գործ ունենալ իրապես փոխշահավետ տանգոյի հետ, հակառակորդի տանկերի հետ հնարավորինս քիչ գործ ունենալու համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930