Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակօս»-ին սպառնացող թուրք ազգայնականներին դատարանն արդարացրել է. Ermenihaber.am

Նոյեմբեր 19,2016 10:45

Ermenihaber.am Նախորդ տարի ապրիլի 24-ին Ստամբուլում գործող հայկական «Ակօս» թերթի խմբագրության շենքի մուտքին սև ծաղկեպսակներ դրած ազգայնականների վերաբերյալ դատարանը արդարացման որոշում է կայացրել: Հայտնում է թուրքական «Yeniçağ» պարբերականը:

Նշենք, որ թուրքական «Ազգայնական Թուրքիա» կուսակցության և «Թուրանի օջախներ» կազմակերպության ներկայացուցիչները, բացի ծաղկեպսակները դնելուց, «Ակօս»-ի շենքի դիմաց հայտարարություն էին արել, տեսաձայնագրել և տեղադրել իրենց ֆեյսբուքյան էջում, գրելով` «Մի գիշեր առանց նախազգուշացնելու «Ակօս»-ում կհայտնվենք»:

Հայկական թերթին սպառնալու մեղադրանքով հարուցված դատական գործով մեղադրյալներ հանդիսացող «Ազգայնական Թուրքիա» կուսակցության Ստամբուլի գրասենյակի նախագահ Բիլալ Գյոքչեյուրթը և «Թուրանի օջախներ» կազմակերպության նախագահ Էրջան Ուրչարը դատարանում չեն ընդունել իրենց մեղքը՝ պատճառաբանելով, թե իբր իրենց գործողությունները բողոքի ակցիայի բնույթ են կրել:

Դատարանը վճռել է արդարացնել մեղադրյալներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930