Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքս կտամ բանակին», բայց 1000 դրամ չեմ տա». «Ազգ»

Նոյեմբեր 19,2016 10:19

«Ես կյանքս էլ կտամ բանակի համար բայց …», «Էլի ժողովրդից են փող պոկում …», «Ով որ թալանելա ա, թող նա էլ փող տա …», շարքը կարելի է շարունակել: Հայաստանում մոդայիկ է դարձել ցանկացած նախաձեռնություն` առանց բովանդակությանը եւ անգամ նպատակին ծանոթանալու, վարկաբեկել: Կարեւոր չէ` խոսքը 1000 դրամի, 50 դրամի, 6,9 դրամի, թե՞ 5 տոկոսի մասին է, կարեւոր չէ, թե որքանո՞վ է հիմնավոր կամ ոչ հիմնավոր, որքանո՞վ են տեղեկացված կամ անտեղյակ, բայց «կյանքը բանակին» տվող ֆեյսբուքյան եւ այլ «հերոսները» կյանքի ու մահվան պայքար են սկսում դրամի կամ տոկոսի համար: Իհարկե, ֆեյսբուքում նրանց կյանքը վտանգի չի ենթարկվում, բայց ահա իրենց կյանքը իսկապես ամեն օր վտանգի ենթարկողների նկատմամբ այս մոտեցումը առնվազն զզվանք է առաջացնում:

Մի խոսքով, նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Գլխավոր թերությունը, որ այն ունի` համահարթեցված մոտեցումն է: Մինչդեռ, հարկ է, որ այն ավելի արդար լինի: 1000 դրամ վճարը բոլորի համար սահմանելու փոխարեն, արդարության եւ նաեւ արդյունավետության բարձրացման առումով ավելի ճիշտ կլինի կիրառել ավելի բարձր աշխատավարձ ստացողից` ավելի շատ գումար սկզբունքը: Ենթադրենք, մինչեւ 200 հազար դրամ ստացողների համար 1000 դրամ, յուրաքանչյուր հաջորդ 200 հազար դրամ ավելի աշխատավարձի դեպքում լրացուցիչ 1000 դրամ:

Արա Մարտիրոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930