Եթե առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում «1000 դրամի» օրինագծի մեջ ավելացվի կամավորության սկզբունքը, ապա դրա հետ կապված գլխավոր խնդիրն, իմ կարծիքով, կլուծվի: Եվ զգալիորեն կպակասի այն մարդկանց թիվը, ովքեր դեմ էին հանդես գալիս այս օրինագծին, քանի որ պարտադրանքի դեպքում դա ոչ թե հանգանակություն է, այլ՝ թաքնված հարկ: Ինչ մնում է նրանց, ովքեր, միեւնույն է, դեմ են այդ գաղափարին, ապա կամավորության սկզբունքի դեպքում նրանց համար ելք կլինի. աշխատող քաղաքացին դիմում է գրում իր հիմնարկի հաշվապահությանը, որ ինքը հրաժարվում է վճարել 1000 դրամ իր աշխատավարձից, եւ այդ հազար դրամը չի գանձվում: Հիմնավորումները կարող են տարբեր լինել. «Ես աղքատ եմ», «Ես չեմ վստահում այս իշխանություններին», «Ես վստահ եմ, որ այդ փողերը կգողանան», «Ես ատում եմ ՀՀԿ-ին», «Մինչեւ բոլոր թալանչիների թալանածը չվերադարձվի ժողովրդին, չեմ մուծի», «Մինչեւ Հայաստանում չվերականգնվի սահմանադրական կարգը եւ չանցկացվեն ազատ արդար ընտրություններ, չեմ մուծի», «Մինչեւ «Սասնա Ծռերին» ազատ չարձակեն եւ չիրականացվի Սեֆիլյանի «ճանապարհային քարտեզը», չեմ մուծի», «Մինչեւ Արեւմտյան Հայաստանը չդառնա Հայաստանի Հանրապետության մաս, չեմ մուծի» եւ այլն: Կարելի է, իհարկե, ոչ մի հիմնավորում չնշել եւ չբարձրարայնել, պարապես գրել՝ «Հրաժարվում եմ», եւ վերջ: Եվ դա չպիտի դիտվի որպես դատապարտելի երեւույթ:
Հիմնադրամի ստեղծման հետ կապված գլխավոր խնդիրն այդպիսով կլուծվի: (Կոռուպցիայի, թալանի, դղյակների, արդարութան եւ հատկապես Արեւմտյան Հայաստանի խնդիրները դրանով, իհարկե, չեն լուծվի, բայց դրա մասին դեռ քանի՜ առիթ կլինի խոսելու): Կարեւորը՝ գործելու է կամավորության սզբունքը: Ենթադրենք, աշխատողների 90%-ը կհրաժարվի վճարել 1000 դրամ, բայց, դրա փոխարեն շատերը, օրինակ՝ ես, կմուծեն 10 000 դրամ, եւ այսպիսով հիմնադրամի նախատեսած գումարները կհավաքվեն: Կարծում եմ, Հայաստանում աշխատողների առնվազն 10%-ը ինձ նման է մտածում:
…1823-24 թվականներին Վիեննայում ապրող հայտնի հրատարակիչ եւ սիրողական մակարդակով երաժշտություն գրող Անտոնիո Դիաբելին հանդես էր եկել մի հետաքրքիր նախաձեռնությամբ: Նա գրել էր վալսի թեմա եւ առաջարկել էր իր ժամանակի ամենահայտնի կոմպոզիտորներին դրա հիման վրա գրել վարիացիաներ: Նախատեսված էր մեկ ժողովածուի մեջ հրատարակել դրանք, իսկ հասույթը փոխանցել նապոլեոնական պատերազմներից տուժած երեխաներին եւ զոհվածների այրիներին: Այսպիսով գրվեցին 50 վարիացիաներ, իսկ «հայտնիներից» նախագծին մասնակցել են Ֆրանց Շուբերտը, Կարլ Չերնին եւ նրա 7-ամյա աշակերտ Ֆերենց Լիստը: Բեթհովենը սկզբից հրաժարվում էր միանալ այդ նախաձեռնությանը՝ ոչ թե այն պատճառով, որ չէր ուզում օգնել այրիներին, այլ՝ սկզբունքորեն դեմ լինելով «կոլեկտիվ ստեղծագործությանը»: Բայց հետո իր առանձին 33 վարիացիաները գրեց Դիաբելիի թեմայով`ապացուցելու համար, որ նույնիսկ այդ անտաղանդ, զուտ սալոնային վալսի հիման վրա հնարավոր է գլուխգործոց ստեղծել: Որակը դարձյալ քանակից ավելի կարեւոր եղավ:
Արամ Աբրահամյան
Ազգ բանակ նշանակում է, որ ազգը բանակի նման կարգապահ է, ենթարկվում է հրամանատարության՝ կառավարության օրինական հրամաններին` օրենքներին եւ այստեղ ոչ մի կամավորականության նշույլ անգամ չպետք է լինի:
Սփիւռքի հայ ընտանիքի մը կեանքում ամենաառաջին այցելութիւնը Հայաստան՝ 6000-ից 12000 տօլարի ծախս է:
Այդ ընտանիքներից ոմանք մի անգամից աւելի կը կատարեն այդ ուխտագնացութեան համազօր ճամբորդութիւնը: Նաեւ, այդ տիպի «դուրսի հայերը» (խօսքը Հայաստանը լքողների մասին չէ) տեւաբար եւ այլազան տեսակի նուիրատւութիւններ կը կատարեն, ի նպաստ Հայաստանին եւ Արցախին:
Անոնց մեծամասնութիւնը տնտեսապէս միջին կամ խոնարհ դասակարգի հայեր են:
Մինչ այդտեղ, ամէն օր, այդ հայերը կարգ մը տեղացիներից կը լսեն միայն թէ որքան վատ ու անիծեալ է երկիրը, որ արդէն երկիր իսկ չէ, թէ որքան դժբախտ են իրենք, թէ ոնց պէտք է սպանել նախագահը, եւ այլ նոյնանման, սիրուն արտահայտութիւններ…
Հիմա ել, 1000 դրամի համար խնդիր հանող կա…
Թերեւս վատ բան չէ, արտագաղթը:
(Վերեւի վերջին տողս գրեցի, առանց անդրադառնալու թէ լաւապէս կ’արձագանգէ խմբագրականի վերնագրին…)
Եթե առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում «1000 դրամի» օրինագծի մեջ ավելացվի կամավորության սկզբունքը, ապա դրա հետ կապված գլխավոր խնդիրն, իմ կարծիքով, կլուծվի:
Ինչ մնում է նրանց, ովքեր, միեւնույն է, դեմ են այդ գաղափարին, ապա կամավորության սկզբունքի դեպքում նրանց համար ելք կլինի.
«Աշխատող քաղաքացին դիմում է գրում իր հիմնարկի հաշվապահությանը, որ ինքը
ՑԱՆԿԱՆՈւՄ Է վճարել 1000 դրամ իր աշխատավարձից:»
խնդիրը միայն 1000 դրամը չէ
խնդիրը այն է թէ Հայաստանի կարգ մը քաղաքացիներ երբեք եւ ոչ մէկ ձեւով չեն ուզում մասնակցիլ երկրի եւ Պետութեան կերտումին, կազմութեան եւ զարգացման, եւ անոնք տեւաբար պատրվակներ են փնտռում՝ ջանալ արդարացնելու համար իրենց անձնասիրությունն ու հայրենասիրութեան պակասը
այս 1000 դրամի միջադէպը պարզապէս առիթ մըն է բացահայտելու, ապացուցելու այդ ցաւալի իրականութիւնը
սակայն այդ փաստին կարիքը չկա, անոնց համար որ կացութիւնը տեսնում են տարիներէ ի վեր
Հայոց Պետութիւնը տակաւին թերաճ է, եւ հետեւաբար ունի թերութիւններ – որոնք սրբագրվելու են ժամանակի ընթացքին -. սակայն միայն ու բացառապէ՛ս անոր վերագրելով մեր բոլոր խնդիրները, անտեսում ենք վերոյիշեալ խոր ախտը՝ ժողովուրդի մի հատուածի հայրենասիրութեան պակասը. որ կը բացատրէ նաեւ, գոնէ մասամբ, թէ ինչու այդքան մեծ թիւով Հայաստանի բնակիչներ լքում են երկիրը, Անկախութեան առաջին իսկ օրից սկսյալ – այսինքն, երբ որ տակաւին չկար այժմու Պետութեան թերութիւնների պատրվակը. այդ տեսակի դասալիքները նոյնիսկ քառասմբակ փախչում էին այլուր, իրենց անհատական կեանքը ճոխացնելու նպատակով, Անկախութիւնից շատ առաջ իսկ… իսկ անոնցմէ ոմանք տակաւին անկախ Հայաստանը չեն այցելած մի անգամ, եւ հիմա Լոս-ում նստած, ափսոսում են թէ ի՜նչ աւելի լաւն էր, սովետական Հայաստանը, եւ որքա՜ն վատն է այսօրվա Հայաստանը
Հայաստանի Հիմնադրամի Եւրոպայի մասնաճյուղի այս տարվա հանքանակությունը ավարտեց երեկ, կիրակի օր
նվիրատվությունների գումար ՝ 1,34 միլիոն եվրո
հաւաքված, 4 որվա ընթացքում միայն…
https://www.himnadram.org/index.php?lang=2
ան որ չի ուզում, իրեն թող պահի 1000 դրամը
(= մի շիշ արաղ աւելի, հառաջիկա Տօներին… անուշ լինի…)
Կարծում եմ մենք այսօրվա կառավարությունից ավելի լավը մեր ուժերով չենք ստեղծի, մեր բախտը հիմա բերել է եւ հիմարություն կլինի առիթից չօգտվենք, հասկանալի է, որ նրանք ժամանակավոր են նշանակված, մեր մտավորականությունը եւ ոչ թե ժողովուրդը պետք է այսօրվա կառավարության հյութերը քամի մինչեւ վերջին կաթիլը եւ նրան լիովին իրեն ենթարկի: Գործարար մտավորականությունը ոչ միայն հիմնադրամներին պետք է նվիրատվություն անի, այլ նաեւ սովորեցնի ժողովրդին նվիրատվություն անել՝ մտավորականը դա ժողովրդի դաստիարակն է, որն իր գործով ու խոսքով օրինակ է ծառայում ժողովրդին: