Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Շքե՞ղ, մի հատ նայեք՝ էնտեղ շքեղ մեքենա կա՞». Ջավադյանը՝ ԿԲ-ի մեքենաների մասին

Նոյեմբեր 18,2016 23:30

Զինծառայողների համար յուրաքանչյուր աշխատողից ամսական 1000 դրամ  պարտադիր վճար գանձելու փոխարեն ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկել էր Կենտրոնական բանկի մեքենաները կրճատել. «31 մեքենա ի՞նչ են անում»:

Մենք ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են անում այդ 31 մեքենան: Նա պատասխանեց. «Բա մենք Ստեփանակերտում, Գորիսում, Սիսիանում, Դիլիջանում, Ծաղկաձորում ունենք կանխիկ դրամարկղային կենտրոններ, ունենք անվտանգության խնդիրներ, բա չունենա՞նք 31 մեքենա»:

Մեր դիտարկմանը, որ խնայողության տեղ չունե՞ք, չե՞ք ուզում կրճատել՝ նա պատասխանեց. «Խնայել ենք: Չենք ավելացրել: Էդ թիվը գիտե՞ք քանի տարի է արդեն»:

Ինչ վերաբերում է մեքենաների արժեքին՝ նա ասաց. «Շքե՞ղ: Մի հատ նայեք՝ էնտեղ շքեղ մեքենա կա՞»:

Արթուր Ջավադյանն ասաց, որ իրենց բոլոր տիպի կապիտալ ծախսերը որեւէ ուղղակի կամ անուղղակի կապ բյուջեի հետ չունեն, եկամուտների, ծախսերի հետ, դա էմիսիա է. «Ուրիշ կառավարությունները խնդրում են, որ ԿԲ-ն ծախս իրականացնի, որ տնտեսական աճ ունենա, բայց, քանի որ Կենտրոնական բանկերը անկախ են՝ չեն կարող: Մենք, եթե մի բան անում ենք՝ դա հօգուտ մեր երկրի զարգացման: Բյուջեի հետ դա ոչ մի ազդեցություն չունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930